ՄԻՊ դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

ՄԻՊ դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը

15:40 07.04.2025

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

Նշենք, որ 2024 թվականի հունիսի 10-ի Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել էր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման առնչությամբ բացարձակ արգելքի սահմանումը՝ տարիքի հիմքով։ Հարկ է նկատել, որ Պաշտպանի կողմից վիճարկված դրույթներում դեռևս 2024 թվականի հուլիսի 12-ին կատարվել էին որոշակի փոփոխություններ՝ սահմանելով տարիքային այլ շեմ, որոնք Պաշտպանը ևս խնդրահարցույց էր համարել Սահմանադրությանը
համապատասխանության տեսանկյունից՝ կրկին պայմանավորված տարիքի հիմքով բացարձակ արգելքի սահմանմամբ։

Այս կապակցությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տարիքով պայմանավորված՝ վերարտադրողականության վրա ազդող հնարավոր ֆիզիոլոգիական փոփոխություններն իրենց բնույթով բացարձակ և անվերապահ չեն, հետևաբար բոլորին բնորոշ չեն և յուրաքանչյուր դեպքում ենթակա են մասնագիտական առանձին գնահատման:

Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ մարդուն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը՝ որպես միջամտություն մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, չի հետապնդում սահմանադրաչափ նպատակ, հետևաբար՝ չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ իրավասահմանափակման համաչափության սկզբունքին:

Ավելին, Սահմանադրական դատարանը, նկատի առնելով, որ բարձր տարիքի անձինք, ինչպիսիք նշված են վիճարկվող օրինադրույթներում, ընդհանուր առմամբ, ավելի խոցելի են ներքին տարաբնույթ ֆիզիոլոգիական գործընթացների և ախտաբանական երևույթների հանդեպ,նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողականության համար դիմելիս բարձր տարիքային խմբի անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի՝ հնարավորինս բացառելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բեղմնավորմամբ պայմանավորված՝ նրանց կյանքին, առողջությանը և պտղի բնականոն զարգացմանն սպառնացող վտանգները՝ միաժամանակ չհանգեցնելով տարիքի հիմքով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների
կիրառման բացարձակ արգելքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

13:50 27.07.2025

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP