16:14 23.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք թռիչքից առաջ ուղիղ եթերով դիմել է երևանցիներին:
«Փարիզում եմ: Սպասում եմ Նյու Յորքի թռիչքին»,- գրել է վարչապետը:
Վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ ընտրություններն անցնում են լավ տրամադրությամբ, միջադեպ չկա, հույս է հայտնել, որ լինելու են օրինակելի ընտրություններ: Փաշինյանը նշել է, որ թեպետ վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ այս անգամ ակտիվությունը 1-2 տոկոսով քիչ է, սակայն կարծում է` դա բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին «Գազել»-ներով տեղամասեր բերել չկա:
«Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն` անկախ «Գազել»-ների գոյությունից: Այս ընտրություններին «Գազել»-ներ, խթաններ չեն լինելու, հույս ունեմ, որ իսկապես շատ ակտիվ կմասնակցեն մեր ընտրողները: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու, այս առումով մեծ ինտրիգ է, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու ընտրություններում: Դա միայն դուք գիտեք և միայն ձեր որոշումից է կախված` ինչ է լինելու, համոզված եմ, որ ընդհանուր առմամբ քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնի սիրո և համերաշխ մթնոլորտում, չնայած իրավապահները ծառայություն են իրականացնում, չի կարող այլ տրամաբանության ներքո անցնել»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքը խաղաղ է, հանգիստ, առանց նյարդային ինչ-որ իրադարձությունների, չնայած մեկ-երկու փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, որոնք այնքան էլ միջադեպ չեն, սակայն հույս է հայտնել, որ հընթացս դրանք էլ կկարգավորվեն: Վարչապետը տեսակետ է հայտնել, որ բոլոը հասկացել են` ՀՀ քաղաքացու իշխանությունը անառարկելի և անբեկանելի է, և ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը չի կարող որևէ բան սպառնալ:
Նա կրկին դիմել է երևանցիներին, կոչ արել անպայման գնալ տեղամասեր, կատարել իրենց ընտրությունը, հիշել, որ սա պատմական հնարավորություն է, ամեն ձայնը վճռորոշ է, ամեն քաղաքացի պետք է իր ձայնը հստակ բարձրացնի, իր խոսքը ասի` հասկանալով, որ դա միայն այսօրվան չի վերաբերում, այլև միջնաժամկետ և ռազմավարական հեռանկարին:
«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, եղանակը Փարիզում անձրևոտ է մի փոքր, բայց թռիչքային եղանակ է: Մենք շուտով կթռչենք Նյու Յորք: Երբ վայրէջք կատարենք, ընտրությունների նախնական արդյունքները կլինեն, և ես, օդանավից իջնելով, կշտապեմ ինտերնետ մտնել և տեսնել, թե ինչ է տեղի ունեցել Երևանում: Ամենակարևորը, որ կարգի, տրամադրությունների, օրինականության հետ կապված խնդիրներ չլինեն, ժողովուրդը ինչ որոշի, մենք խոնարհ ենք: Ես կվերադառնամ 29-ին, քանի որ Նյու Յորքից հետո մեկնելու եմ Դուշանբե` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Հուսով եմ` ամեն ինչ նորմալ կլինի, կարգին կլինի, Հայաստանը կլինի նույն բարձր և ինքնավստահ տրամադրությամբ, ինչ տրամադրությամբ ես այսօր հեռացա Երևանից»,- նշել է վարչապետը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...