ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին

09:18 08.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

Նինա Փիրումյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով

ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունը և շարունակականությունը:
Իր հերթին Լիվ Ֆեիյենին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

13:00 30.04.2025

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

12:55 30.04.2025

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12:50 30.04.2025

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

12:44 30.04.2025

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում ​​աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

BACK_TO_TOP