09:12 10.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզի Արզնի համայնք, որը մեծամասամբ բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Կարևորելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ Անահիտ Մանասյանի կողմից Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցում ոլորտային թեմաների շուրջ անցկացվել է վարպետաց դաս:
Վերջինիս մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորական, եզդիական և ռուսական համայնքներից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարի առանձնահատկություններին: Հանդիպման շրջանակում բարձրացվել են առանձին խնդիրներ՝ քննարկելով վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։
Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի հետ: Քննարկվել են համայնքի բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր:
Մշակույթի տանն Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել նաև համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում:
Պաշտպանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի։
Արզնի կատարած այցի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ իր կողմից արձանագրված, ինչպես նաև բնակիչների բարձրաձայնած խնդիրները ՄԻՊ աշխատակազմի կողմից ուսումնասիրվելու են` հասցեավորման և լուծման ուղիներ գտնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...