17:46 23.09.2018
Միացյալ Նահանգներում մակեդոնական համայնքի առաջ ելույթ ունենալիս Մակեդոնիայի նախագահը խոստացել է, որ չի մասնակցելու երկիրն անվանափոխելու վերաբերյալ հանրաքվեին, որը նախաձեռնվել է Հունաստանի պահանջով ու երկու երկրների համաձայնությամբ։
Պատճառն այն է, որ Մակեդոնիա անվանումը ի սկզբանե տրվել է Հունաստանի կենտրոնական շրջաններին (հենց այստեղից է Ալեքսանդր Մակեդոնացին. նա որևէ կապ չունի ժամանակակից Մակեդոնական հանրապետության հետ)։ Այդ պատճառով անկախություն ստանալուց հետո Հունաստանի պահանջով ավելի հյուսիս ընկած երկիրը պաշտոնապաես անվանվել է ոչ թե Մակեդոնիայի Հանրապետություն, այլ «Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետություն»։
Չնայած դրան՝ խոսակցական մակարդակում բոլորը երկիրն անվանում էին Մակեդոնիա։ Այս պատճառով Հունաստանի պահանջը դիտարկելուց հետո երկու երկրների իշխանությունները համաձայնության էին եկել հանրաքվե անցկացնել ու բնակչությանն առաջարկել երկիրը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիա՝ հունական երկրամասի հետ ասոցիացիաները նվազագույնի հասցնելու համար։
Նմանատիպ, բայց չբարձրաձայնվող խնդիր կա նաև Ադրբեջանի դեպքում։ Իրավունքի տեսանկյունից Իրանը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարաններ և Ադրբեջանի Հանրապետությունից պահանջել, որ փոխի անունը, քանի որ Ադրբեջան անվանումը ի սկզբանե (և մինչև հիմա) տրվել է Իրանի հյուսիսային նահանգներին, որոնց հետ ներկա հարևան պետությունը որևէ առնչություն չունի։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...