09:19 11.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի զինված ուժերում:
Պաշտպանը կարևորել է Ազգային ժողովի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում շարունակում են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ զինված ուժերում և, ընդհանրապես, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներն իր մշտական առաջնահերթություններից են:
Այս համատեքստում ընդգծել է՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում:
«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական այլ հիմնարկներ մշտադիտարկման նպատակով մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ պարբերաբար շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա։ Մենք չենք խոսում միայն խնդիրների մասին, այլ առաջարկում ենք նաև դրանց լուծման մեխանիզմներ: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում մշտապես ցուցաբերում ենք պրոակտիվ մոտեցում», – ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքեր, ՊՆ զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր, ներկա են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին: Բացի այդ, աշխատակազմում գործում է մասնագիտական ստորաբաժանումը` Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը: Միաժամանակ, ոլորտային կարևոր ու աջակցող մարմին է ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներգրավված են քաղհասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ, ոլորտին ծանոթ այլ փորձագետներ:
Բացման խոսքով հանդես են եկել նաև Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։ Ներածական խոսքով է հանդես եկել DCAF Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը։
Հանդիպման առաջին օրվա ընթացքում անցկացվել են նաև պանելային քննարկումներ։ «Օմբուդսմանական հաստատությունների հզորացումը՝ մարդու իրավունքների խախտումների կանխմանն աջակցելու նպատակով» թեմայով պանելային քննարկումը նախագահել է Անահիտ Մանասյանը։ Որպես խոսնակ հանդես են եկել ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, Ազգային պաշտպանության նախարարության և Կանադայի զինված ուժերի օմբուդսմանի ժամանակավոր պաշտոնակատար (տեսազանգով) Ռոբին Հայնսը և Դանիա Հադին, Սերբիայի Հանրապետության նախկին Ազգային օմբուդսման Սաշա Յանկովիչը։
Նրանք քննարկել են հարցեր՝ կապված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ վերահսկողության և հաշվետվողականության ապահովման գործում օմբուդսմանական հաստատությունների դերի հետ:
Անդրադարձ է կատարվել ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ջանքերին, միջազգային փորձի փոխանակմանը, ինչպես նաև զինված ուժերի անկախ վերահսկողության ապահովմանն ուղղված տարբեր ինստիտուցիոնալ մոտեցումների առանձնահատկություններին:
«Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» քննարկումն անցկացվում է ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում: Մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր պետական իրավասու գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...