09:46 11.04.2025
Չնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ անգամ վերահաստատել, որ ինչպես բազմիցս նշվել է թե՛ Արդարադատության նախարարության, թե՛ արդարադատության նախարարի տարբեր ձևաչափերով ելույթներում, հարցազրույցներում, հայտարարություններում և այլ հաղորդումներում։
Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը որևէ կերպ նպատակ չի հետապնդում ստիպել տնտեսվարողներին վճարել վարչական ակտերով սահմանված տուգանքները և հետո միայն դիմել դատարան, կամ ինչպես հայտարարվում է` սնանկացնել տնտեսվարողներին։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն նշում է, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Այլ կերպ, վարչական ակտը դատարան բողոքարկվելուց հետո դեռևս չի համարվում անբողոքարկելի և կատարման ենթակա, քանի դեռ չի կայացվել այդ վեճով վերջնական դատական ակտ: Ըստ այդմ, այն հայտարարությունները, թե Նախարարությունը կամ Կառավարությունը նպատակ են հետապնդում պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը:
Նախագծով առաջարկվող փոփոխություններն այն մասին են, որ վիճարկման հայցի դեպքում ևս՝ վարչական դատավարության մյուս հայցատեսակների նմանությամբ, կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն, քաղաքացին, փաստաբանը, տնտեսվարողը կարողանալու է միջնորդել և դատարանին խնդրել վարչական ակտի կատարումը կասեցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը:
Ուստի, առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունն այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի:
Իրականում, այս նախագծի նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին այն անբարեխիղճ անձանցից, որոնց գործողությունների արդյունքում վտանգվում են հանրության շահերը:
Վարչական ակտերը, եթե բողոքարկվեն դատարան, ինքնըստինքյան չեն կասեցվի այնպիսի դեպքերում, երբ, օրինակ, դրանցով արգելվում է առերևույթ ապօրինի շինարարությունը, իրավախախտ հանրային սննդի կետի գործունեությունը, սահմանափակվում է շրջակա միջավայրին վնաս պատճառող գործողությունը, արգելվում է, օրինակ, առերևույթ օրինախախտ ֆինանսական կազմակերպության գործունեությունը, որը շարունակում է քաղաքացիներին վարկեր տրամադրել և այլն:
Նման դեպքերում, պետության կողմից իրավախախտմանը ոչ պատշաճ արձագանքը կարող է վտանգել հանրության լայն շրջանակի շահերը, իսկ փոփոխությունների արդյունքում բոլոր այս դեպքերում պետության վարչական միջամտությունը կլինի առավել արդյունավետ։
Վարչարարության հասցեատեր անձինք էլ իրավական հնարավորություն կունենան միջնորդելու դատարանին, որպեսզի վերջինս որոշի կասեցնել կամ չկասեցնել վարչական ակտի գործողությունը հիմնվելով օբյեկտիվ հանգամանքների վրա և կայացնելով անաչառ որոշում, ինչն էլ կարող է լինել այն երաշխիքը, որ հավասարակշռվեն բոլոր կողմերի իրավունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...