19:16 11.04.2025
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու, ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
– Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։ Ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ կասեք հայ-թուրքական գործընթացի, հայ-թուրքական բանակցությունների մասին։
– Դե, սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների և երկու ժողովուրդների համար։Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։
– Ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե երբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար։
-Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռևս 2022 թվականին՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը։
– Եվ վերջին հարցը։ Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք։
– Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...