Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ

12:04 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ ունեցել են, և սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4,2 միլիարդ դոլար»,-ընդգծեց վարչապետը։  Նա հավելեց, որ այս ցուցանիշները արձանագրվել են կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմի պայմաններում, և դրանց մեջ չեն ներառված պետական պարտքը կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցումները, այլ խոսքը մաքուր բյուջետային եկամուտների մասին է։ «Սա ասում են նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և թալանածը հետ բերելու խոստմամբ։ Բա այս 4,2 միլիարդ դոլարը օդի՞ց է ընկել»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև պարզաբանեց, թե որտեղից է ձևավորվել այդ հավելյալ 4.2 միլիարդ դոլարը։

«Թալանվածը հետ բերելու համար անհրաժեշտ է հասկանալ թալանվածի տեղը և թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը, և այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել հավելյալ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

BACK_TO_TOP