Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ

13:48 17.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։

Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։

Առևտրական գործունեության մասով․

  • շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,
  • շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու եռամսյակում ձեռք բերված առևտրական գործունեության առարկա հանդի­սացող ապրանքների սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը,
  • եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ը,
  • ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար առևտրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։

Արտադրական գործունեության մասով․

  • շրջանառության հարկը հաշվարկվում է 7% դրույքաչափով,
  • շրջանառության հարկի գումարից նվազեցվում են արտադրության հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդուն­ված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 5%-ը,
  • եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3%-ը,
  • ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար արտադրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։

Հանրային սննդի գործունեության մասով․

  • շրջանառության հարկը հաշվարկվում է 12% դրույքաչափով,
  • շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հանրային սննդի ծառայության մատուցման հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդուն­ված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9%-ը,
  • եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3,5%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի գործունեությունից գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3,5%-ը,
  • ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար հանրային սննդի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։

Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության մասով

  • շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,
  • շրջանառության հարկի գումարից նվազեցվում են աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդուն­ված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 6%-ը,
  • եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4,5%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4,5%-ը,
  • ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

16:45 01.05.2025

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

16:35 01.05.2025

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

16:27 01.05.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

16:19 01.05.2025

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

Հինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

16:10 01.05.2025

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

16:00 01.05.2025

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ մեղադրանքը ներկայացվել է իրեն հիվանդանոցում։ Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։   ...

BACK_TO_TOP