Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա օպերատիվ արձագանք՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ․ ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա օպերատիվ արձագանք՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ․ ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

15:55 17.04.2025

Ապրիլի 11-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանն աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում՝ տեղում գնահատելու փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածությունը, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությունն ու առկա մարտահրավերները։
Նրանք այցելել են մարզի միջպետական ճանապարհի՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի հատվածներում տեղակայված առաջնային օգնության հենակետեր, որոնք նախատեսված են նաև արտակարգ իրավիճակների ժամանակ օպերատիվ արձագանքման համար։
Կամո Ցուցուլյանը ծանոթացել է առկա նյութատեխնիկական բազային, կադրերի համալրվածությանը, ինչպես նաև արձագանքման ժամանակագրությանը։ Փրկարար ծառայության տնօրենը հանդիպել է հերթապահ փրկարարների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական պատրաստվածությամբ և առկա խնդիրներով։
Այցի ընթացքում քննարկվել են նաև հենակետերի տեխնիկական միջոցների վերազինմանը և արձագանքման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Կամո Ցուցուլյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ առաջնային օգնության հենակետերը պետք է լիարժեք գործեն ինչպես կանխարգելման, այնպես էլ հրատապ արձագանքման դեպքում։
ՓԾ տնօրենն այցելել է նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ ճգնաժամային կառավարման կենտրոնում առցանց տարբերակով հետևել է մարտական հաշվարկների կողմից արձագանքվող դեպքերի ընթացքին՝ գնահատելով օպերատիվ արձագանքման հնարավորությունները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ ՓԾ տնօրենն ընդգծել է, որ քաղաքացու յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա օպերատիվ արձագանք՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ ու հստակ համակարգված քայլերով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP