Նախաձեռնությամբ առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Նախաձեռնությամբ առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

16:35 18.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ:

Զեկուցողի դիտարկմամբ մոտավորապես 6 անգամ աճելու է միջին եւ ցածրարժեք ունեցող գույքի գույքահարկը, իսկ գերթանկարժեք գույքի գույքահարկը՝ ընդամենը 4,5 անգամ: Պատգամավորի խոսքով համակարգին առնչվող հարցերն անհրաժեշտ է քննարկել առաջինից երկրորդ ընթերցում:

Թադեւոս Ավետիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ միայն սեփական ռեսուրսներ ունենալու դեպքում համայնքը կարող է լինել ինքնուրույն եւ ազատ: «Դրա համար մենք ժամանակին եկամտահարկը նվազեցնելուն զուգահեռ շեշտը դրեցինք գույքային հարկերի վրա, որպեսզի նախ սոցիալական արդարությունն այդ հարկերի միջոցով ապահովենք եւ երկրորդ՝ համայնքներն ունենան ֆինանսական անկախություն»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ գործող կարգավորումներով հիմնական բեռն ընկած է բարձրարժեք գույքերի վրա: Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ համայնքի որոշմամբ կարող են զրոյացվել (կամ էական զեղչեր կիրառվել) քաղաքացու գույքային հարկերը: Նախաձեռնությունը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:

ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը խոսել է ոլորտում Կառավարության իրականացրած փոփոխությունների անհրաժեշտության մասին: Փոխնախարարի խոսքով բարեփոխումների ավարտին՝ 2026 թվականին, մեր երկրում անշարժ գույքից հավաքագրվող հարկի կշիռը համախառն ներքին արդյունքի կառուցվածքում կլինի 0,35 տոկոս:

Գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել պատգամավորները: Ընդդիմադիր պատգամավորները կողմ են արտահայտվել գերթանկարժեք գույքն առավել շատ հարկելուն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ առաջինից երկրորդ ընթերցում մանրամասն քննարկելու համար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով ներկայացված հիմնավորումներով նախաձեռնությունը չի կարող ընդունվել: Պատգամավորը կոչ է արել դեմ քվեարկել:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները : Չի ընդունվել «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP