21:57 18.04.2025
Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։
Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի հավաքական թիմերը։
Եզրափակիչ են դուրս եկել Ոստիկանության և Գլխավոր դատախազության հավաքական թիմերը, որոնք իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության հաղթողի տիտղոսը կվիճարկեն ապրիլի 22-ին։
Նշենք, որ Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։
Առաջնության նպատակն է իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։
Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե հանդիպումից հետո նախարար Սարգսյանը շրջել է «Դինամո» մարզահամալիրում, ծանոթացել տարբեր սպորտաձևերի մարզասրահների տեխնիկական հագեցվածությանը, մարզումների պայմաններին և զրուցել մարզիկների հետ։
09:20 16.08.2025
Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերումՕգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:17 16.08.2025
Թրամփը բացատրել է, թե ինչ հանգամանք պետք է հաշվի առնի ԶելենսկինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու, ասել է Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում։ «Գիտեք, սա դեռևս չլուծված հարց է, և Ուկրաինան պետք է համաձայնի (գործարք կնքելու համար – խմբ.): Այսինքն՝ գիտեք, նախագահ Զելենսկին պետք է համաձայնի, սա սարսափելի պատերազմ է, որտեղ նա […] ...
09:05 16.08.2025
Թրամփը հայտարարել է, որ մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության գալունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները մոտ են համաձայնության՝ նշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման հասնելու հարցում։ «Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնության, բայց ես չեմ սիրում դրա մասին խոսել։ Ես միշտ ասում եմ՝ եթե ես իսկապես մոտ եմ, ապա ես գնահատում եմ դա 50-50 հարաբերակցությամբ, քանի […] ...
08:55 16.08.2025
Թրամփը զանգահարել է Զելենսկուն Պուտինի հետ հանդիպումից հետո․ Fox NewsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Fox News-ը։ «Մեզ ասացին, որ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդի և եվրոպացի առաջնորդների հետ», – ուղիղ եթերում ասել է լրագրող Բրեթ Բայերը։ ...
08:45 16.08.2025
Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակըԱլյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան է հանձնել կնոջ՝ Մելանյայի նամակը, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։ «Նախագահ Թրամփն անձամբ նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում […] ...
08:41 16.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր բանակցությունները Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մեր բանակցությունները տեղի ունեցան կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, շատ մանրակրկիտ և օգտակար էին», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ...