Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

23:39 19.04.2025

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Արշակ արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ընդգծեց, որ երկու հազար տարվա հեռավորությունից հետո էլ Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։

Այնուհետև, խոսելով Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերի ողբերգական իրադարձությունների մասին, ի մասնավորի նշեց․ «Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։

Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Հարության հրաշքով Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։

Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։

Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզման։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)»»:

Ապա դիմելով հավատավոր ժողովրդին՝ պատարագիչ Սրբազանը նկատեց, որ Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։

«Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ միայն համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։
Եվ ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած»,- ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով հավատացյալներին փորձությունները վերածել կամքի զորացման, մերժել թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենալ, մեղանչելուց հետո չդադարել մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվել հույսից, պայքարել մեղքի դեմ, պայքարել կյանքի ու արժանապատվության, հավատքի և ինքնության, առաջընթացի ու կատարելագործման համար։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

09:20 16.08.2025

Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Թրամփը բացատրել է, թե ինչ հանգամանք պետք է հաշվի առնի Զելենսկին

09:17 16.08.2025

Թրամփը բացատրել է, թե ինչ հանգամանք պետք է հաշվի առնի Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու, ասել է Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում։ «Գիտեք, սա դեռևս չլուծված հարց է, և Ուկրաինան պետք է համաձայնի (գործարք կնքելու համար – խմբ.): Այսինքն՝ գիտեք, նախագահ Զելենսկին պետք է համաձայնի, սա սարսափելի պատերազմ է, որտեղ նա […] ...

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության գալուն

09:05 16.08.2025

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության գալուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները մոտ են համաձայնության՝ նշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման հասնելու հարցում։ «Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնության, բայց ես չեմ սիրում դրա մասին խոսել։ Ես միշտ ասում եմ՝ եթե ես իսկապես մոտ եմ, ապա ես գնահատում եմ դա 50-50 հարաբերակցությամբ, քանի […] ...

Թրամփը զանգահարել է Զելենսկուն Պուտինի հետ հանդիպումից հետո․ Fox News

08:55 16.08.2025

Թրամփը զանգահարել է Զելենսկուն Պուտինի հետ հանդիպումից հետո․ Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Fox News-ը։ «Մեզ ասացին, որ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդի և եվրոպացի առաջնորդների հետ», – ուղիղ եթերում ասել է լրագրող Բրեթ Բայերը։ ...

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը

08:45 16.08.2025

Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը

Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան է հանձնել կնոջ՝ Մելանյայի նամակը, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։ «Նախագահ Թրամփն անձամբ նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում […] ...

Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել

08:41 16.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր բանակցությունները Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մեր բանակցությունները տեղի ունեցան կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, շատ մանրակրկիտ և օգտակար էին», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ...

BACK_TO_TOP