15:49 21.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Պանելային քննարկման առաջին մասում անդրադարձ է կատարվել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությունն արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությունը դատական քննության ժամկետների հետ, դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությունը դատավարական չարաշահումների համատեքստում:
Վարչապետը պատասխանել է մոդերատորի այն հարցին, թե որը պետք է լինի ՀՀ Կառավարության դերակատարությունը և դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը՝ ՀՀ քաղաքացիներին ժամանակին և արդյունավետ արդարադատություն տրամադրելու հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քննարկումը և այն մի փոքր ուշացած համարել. «Այսինքն՝ լավ կլիներ այս ընթացքում մի քանի անգամ քննարկած լինեինք այս հարցերը: Կարծում եմ՝ հարցադրման հիմքում ընկած պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև, այնուամենայնիվ, որոշակի խզում կա, ընդ որում՝ և՛ կառուցակարգային, և՛ բովանդակային: Ինչո՞ւ ենք մենք ասում կամ ինչո՞ւ կա այս հարցադրումը՝ արդյոք արդարադատությունը և արդարությունը նույն բանն են, կամ արդյոք պիտի լինեն նույնը։ Մեծ հաշվով, երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին»։
Վարչապետի դիտարկմամբ՝ հանրության շրջանում առկա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր. իրավաբանական հանրությունն ինչ-որ պահից սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը քաղաքացիների մեծամասնությանը հասանելի և հասկանալի չէ: «Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում: Ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում: Առկա են նաև ներքին՝ իրավաբանական խոսույթներ. օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ և պատկերացումներ կան, քննչական օղակում՝ առանձին պատկերացումներ, դատախազական օղակում՝ առանձին, դատավորական օղակում՝ առանձին», – նշել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է և հետևաբար՝ ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպե՞ս են այդ ինստիտուտներն աշխատում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ արդյունք են գեներացնում:
Վարչապետի կարծիքով՝ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև առկա է օրգանական կապի խնդիր: «Իմ գնահատականը եղել և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է և կապված է նաև նրա հետ, որ, ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ, հիմա տարբեր տեղերում՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, և նման շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ երկրում այդ առումով դեռ ցանկալի կետին չենք հասել:
Համաժողովի պանելային քննարկման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել խափանման միջոցների կիրառման և արդարացման վերաբերյալ դատական ակտերի ազդեցությունը դատական համակարգի անկախության ընկալման վրա, մեղադրանքների և խափանման միջոցների ընտրության գործընթացներում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռմանը վարույթների հանրային վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում քաղաքացիական հասարակության դերին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:30 01.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասինՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...