Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

15:56 21.04.2025

2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել:

Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ: Անահիտ Մինասյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ զեկուցողը, մասնավորապես, անդրադարձել է երեխաների պաշտպանությանը, ազգային փոքրամասնության, կանանց իրավունքների, լրագրողների գործունեությանը վերաբերող հարցերին, որոնք եղել են պաշտպանի ուշադրության առանցքում:

Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ հարցն այնքան կարեւոր է եղել, որ նախորդ տարվա վերջին թեմայի առնչությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել առանձին զեկույցով:

2024 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է իր գործունեությունն ազգային փոքրամասնությունների իրավունքների  բնագավառում:

Պաշտպանն ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից կարեւորել է ոչ միայն իրավունքների պաշտպանությունը, այլեւ խթանումը: Վերջինս ենթադրում է հատուկ մեթոդաբանության եւ կառուցակարգերի մշակում ու իրացում՝ ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման տարրերի՝ լեզվի, կրոնի, մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ հասարակական կյանքում արդյունավետ մասնակցության ապահովմանը:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է լեզվի պահպանման իրավունքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

15:16 27.07.2025

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

15:03 27.07.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ը

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

14:48 27.07.2025

Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարի

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...

Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին

14:21 27.07.2025

Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...

Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի են

14:06 27.07.2025

Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի են

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

13:50 27.07.2025

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...

BACK_TO_TOP