16:32 22.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով:
Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար:
Վարչապետի նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն և շնորհակալություն հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական, և ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար:
«Համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն: Եվ իհարկե, այդ օրակարգի ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առիթով և արտահայտել իմ լավագույն մաղթանքները»,-ասել է վարչապետ Փաշինյանը։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է վարչապետի, Կառավարության գործունեությունը, որն ուղղված է անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը սերտ համագործակցության, աջակցության համար և ընդգծել.
«Վստահ եմ, որ մենք այս քաղաքականությամբ, մեր այս գաղափարների իրականացմամբ հաջողության ենք հասնելու: Ձեզ մաղթում եմ հաջողություն, կամք, ուժ ու եռանդ այդ գաղափարներն իրականությունը դարձնելու համար: Համոզված եմ, որ այլ ճանապարհ Հայաստանի Հանրապետության զարգացման չի լինելու»:
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...