Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Եվրոպայի կլիմայի վիճակի 2024 թվականի զեկույցը մտահոգիչ է․ ռեկորդային տաքություն, ջրհեղեղներ ու հալվող սառցադաշտեր

11:56 23.04.2025

2024 թվականը դարձավ բեկումնային կլիմայական տարի Եվրոպայի համար։ Կոպեռնիկոս Կլիմայի Փոփոխության Ծառայության և Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության համատեղ հրապարակած «Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցի համաձայն՝ անցած տարին ճանաչվել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ ընդգծելով կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքները։ Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Վերջին տասնամյակներում Եվրոպան տաքանում է գրեթե երկու անգամ ավելի արագ Երկրագնդի համեմատ։ Եթե աշխարհում օդի միջին ջերմաստիճանի աճը կազմում է +1.3 °C նախարդյունաբերական մակարդակի համեմատ, ապա Եվրոպայում այն արդեն հասել է +2.4 °C-ի, իսկ Արկտիկայում՝ +3.3 °C-ի։
2024 թվականին գրանցվել է ռեկորդային թվով ջերմային ալիքներ, երբ ջերմաստիճանը չի իջել 20 °C-ից։ Հարավարևելյան Եվրոպայում արձանագրվել է պատմության մեջ ամենաերկար ջերմային ալիքը, որը տևել է մինչև 43 օր։ Ըստ կանխատեսումների՝ 1.5 °C գլոբալ տաքացման դեպքում Եվրոպայում տարեկան կարող է գրանցվել մինչև 30 000 մահ՝ ջերմային ալիքների հետևանքով։
2024 թվականը նաև աղետալի էր ջրհեղեղների առումով։ Արևմտյան Եվրոպան ունեցավ վերջին տասնամյակների ամենախոնավ տարիներից մեկը։ Սեպտեմբերին «Բորիս» փոթորիկի հետևանքով՝ 8 երկրում արձանագրվեց ջրհեղեղ, իսկ գետերի շուրջ 8500 կմ հատվածում հոսքերը կրկնեցին տարեկան առավելագույն ցուցանիշները։ Հոկտեմբերին Վալենսիայում մեկ օրվա ընթացքում տեղաց 771.8 մմ անձրև։ Ընդհանուր առմամբ՝ ջրհեղեղների հետևանքով մահացել է 335 մարդ, տուժել է ավելի քան 413 000 մարդ, իսկ ընդհանուր տնտեսական կորուստները գնահատվում են 18.2 միլիարդ եվրո։
2024 թվականը ռեկորդային էր նաև սառցադաշտերի հալման առումով։ Սկանդինավիայի և Սվալբարդի սառցադաշտերն ունեցան իրենց պատմության մեջ ամենամեծ տարեկան հալքը՝ դառնալով աշխարհի ամենախոցելի սառցադաշտային շրջանները։ Միջերկրական ծովի և Եվրոպական լճերի ջերմաստիճանները հասել են ռեկորդային բարձր ցուցանիշների։
Կլիմայի փոփոխության պայմաններում եվրոպական քաղաքները սկսել են ակտիվ հարմարվողականության ծրագրեր իրականացնել։ Օրինակ՝ Փարիզում տնկվում են ծառեր և ընդլայնվում են կանաչ տարածքները՝ հովացման համար, Գլազգոյում ներդրվում են վաղ նախազգուշացման համակարգեր և համայնքային ջրհեղեղներին դիմակայելու համակարգեր, Միլանում իրականացվում է կանաչ ենթակառուցվածքների ընդլայնում և կլիմայական ապաստարանների ստեղծում։
«Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցը հստակ ազդակ է՝ կլիմայական ճգնաժամը արդեն իրականություն է։ Եվրոպան, որպես աշխարհի ամենաարագ տաքացող աշխարհամաս, կանգնած է ոչ միայն կլիմայի փոփոխության հարմարվողականության առջև, այլև համապարփակ կլիմայական քաղաքականության մշակման հրամայականի առաջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP