16:30 23.04.2025
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։
Նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիություն:
Բացման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, Հայաստանում ԵՄ դեսպանության, ՀԲԸՄ Հայաստանի, «Ֆաբ Լաբ Հայաստանի», «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքերով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է թվային արտադրության լաբորատորիայի հիմնադրումը հատկապես մասնագետների վերապատրաստման տեսանկյունից՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես երիտասարդների, այնպես էլ համայնքի համար։ Ըստ փոխնախարարի՝ նման նախաձեռնությունների իրականացումը մարզերում ռազմավարական նշանակություն ունի՝ կրթական և տեխնոլոգիական հավասար հնարավորություններ ապահովելու տեսանկյունից։
«Գյումրու լաբորատորիայի միանալն աշխարհի շուրջ 3000 Ֆաբ Լաբերի գլոբալ ցանցին՝ Հայաստանի համար կարևոր քայլ է դեպի միջազգային կրթական և տեխնոլոգիական հարթակներ։ Այս գործընթացում Գեղարվեստի պետական ակադեմիայի դերը կարևոր է, քանի որ նման հարթակներում ուսանողների ակտիվ ներգրավվածությունը խթանում է ստեղծագործ մտածողությունը և ձեռնարկատիրական հմտությունները։ Ֆաբ Լաբի, կրթական հաստատությունների և միջազգային գործընկերների համագործակցությունը նպաստում է ՀՀ ստեղծագործական ներուժի բացահայտմանը և դրա ներկայացմանը գլոբալ հարթակներում՝ ճանաչելի դարձնելով հայկական նորարարական և մշակութային արժեքները»,-նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության կյանքի կոչման, ակտիվ համագործակցության և երկարաժամկետ ներդրման համար։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի խոսքով՝ այս լաբորատորիայի բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն ակադեմիայի, այլև ողջ քաղաքի համար. «Ֆաբ Լաբի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակը՝ միավորելով տեխնոլոգիան, կրթությունն ու արվեստը՝ խթանելով Հայաստանի հյուսիսում տեքստիլ և թեթև արդյունաբերության զարգացումը»:
«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը նշել է, որ Գյումրու Ֆաբ Լաբի հիմնադրմամբ ստեղծվում է թվային գիտելիքների նոր հարթակ արվեստագետների համար, որն իրականություն է դարձել Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությամբ:
ՌԶԳ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի խոսքով՝ նորաբաց Ֆաբ Լաբը ոչ միայն տեղական նորարարական էկոհամակարգի հզորացման միջոց է, այլև զբաղվածության լայն հնարավորություններ է ընձեռում Շիրակի մարզի համար: Ըստ նրա` ստեղծված հնարավորությունը կարևոր է նաև հարակից մարզերի տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը նպաստելու տեսանկյունից:
Թվային արտադրանքի ժամանակակից գործիքներով, դասավանդման նորարարական մեթոդաբանությամբ ապահովված միջավայրը հնարավարություն կստեղծի մուտք ունենալ դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Ֆաբ Լաբը հանդիսանում է Հայաստանի Ֆաբ Լաբ ցանցերի և 3000-ից ավելի լաբերից բաղկացած համաշխարհային համայնքի մի մաս։ Այն հասանելի է ոչ միայն ՀՊԳԱ ուսանողներին ու դասախոսներին, այլև համայնքի բոլոր ստեղծագործ անհատներին:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...