18:18 25.04.2025
Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:
«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, գործողությունների կիրարկմանն աջակցելը: Այս շրջանակում նախատեսվում են հանդիպում-քննարկումներ ոլորտային կառույցների հետ՝ ընթացիկ աշխատանքներում հաղորդակցությունը պահպանելու, կարիքների գնահատման գործընթացին աջակցելու, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցելու համար»,- ասել է Մերի Գալստյանը:
«Նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների ու մոտարկման ենթակա իրավական ակտերի փորձաքննությունների համատեքստում»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ ճանապարհային քարտեզի ընդհանուր կատարված գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես ներկայացվել է Ընտրական, Քրեական, Քրեական դատավարության մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունների, հակախտրականության կարգավորումների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, դատաիրավական բարեփոխումներին եւ դրանցից բխող ռազմավարության ընդունմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավմանը, տեղեկատվության ազատության ոլորտում բարեփոխումների, անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործողությունների ուղղությամբ կատարված եւ իրականացվելիք աշխատանքներին: Կարեւորելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտը՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս մասով նախարարությունն առաջարկում է ձեւավորել ԵՄ պահանջներին բավարարող համանուն հանձնաժողով:
Անդրադառնալով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին եւ խոչընդոտներին՝ նախարարի տեղակալը մատնանշել է կարողությունների զարգացման, ԵՄ իրավական համակարգից առցանց օգտվելու, ԵՄ օրենսդրության մոտարկման, փորձաքննություններ իրականացնելու ժամկետների հարցերը, ինչպես նաեւ ընդգծել յուրաքանչյուր ծրագրին համապատասխան վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը:
Մերի Գալստյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...