10:00 30.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի հութիների շարունակվող հարձակումների ֆոնին, որոնք առաջացրել են ջրանցքով նավերի հոսքի կրճատում և Եգիպտոսի եկամուտների անկում։
Թրամփն իր մտադրությունն է հայտնել Կահիրեի աջակցությունը հութիների դեմ ռազմական օգնության, հետախուզական տվյալների փոխանակման կամ ֆինանսավորման ձևով ստանալու համար, սակայն Սիսին հրաժարվել է կատարել՝ Գազայում հրադադարը անվանելով «հութիներին կանգնեցնելու լավագույն միջոցը», -ասել են աղբյուրները:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը WSJ-ին ասել է, որ Կարմիր ծովում ամերիկյան նավարկության ազատությունը «շահավետ կլինի գործընկեր երկրներին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եգիպտոսին»:
Նրա խոսքով՝ այս տարվա գարնանը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Եգիպտոսի պաշտոնյաներին զգուշացվել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է զգալիորեն կրճատել Կահիրեին տրամադրվող տնտեսական աջակցությունը։
17:26 30.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-նԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...
17:17 30.04.2025
Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբՍպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...