15:11 30.04.2025
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով:
Անցումային ժամանակահատվածի ավարտից հետո սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսը անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից: Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են համայնքների անունից դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
Եթե առողջության ապահովագրության փաթեթի պայմանագիրը կնքվել է գործատուի կողմից, սակայն ամբողջությամբ հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի հաշվին և անունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի մոտ, և այդ դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթը ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները:
Կսահմանվի նաև, որ լիազոր մարմինների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ներկայացվում ատամնաբուժական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող, առողջության ապահովագրություն կատարելու իրավունք ունեցող, կրթական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շարունակվում է ընդհանուր հայտարարագրման գործընթացի լավարկումը:
«Մենք էլ ենք ստրնեղում, թե ինչու այս նրբություններն ի սկզբանե չենք նկատում, բայց երբ օբյեկտիվորեն նայում ես, նաև այս համոզմունքն ինձ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ, միևնույն է՝ բանաձևը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա, իր պրոբլեմին հանդիպի, որպեսզի այդ պրոբլեմը լուծվի: Ի սկզբանե չկա այդպիսի մի մեխանիզմ, որ բոլոր հնարավոր խութերը և նրբությունները կարողանա նկարագրել»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի օրվա դրությամբ ՀՀ 37 հազար 737 քաղաքացի համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է լրացրել: Նրանցից 17 000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ, 16 271-ն արդեն ստացել են սոցիալական կրեդիտները:
«Եվ, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 մլրդ 482 մլն դրամ, այսինքն՝ մոտ 1,5 մլրդ քաղաքացիներն արդեն հետ են ստացել»-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է՝ գեներացվել է 1 մլրդ դրամի հարկ.
«Դա վատ չէ, բայց ամեն դեպքում, այս պահի դրությամբ ավելի շատ վերադարձվել է քաղաքացիներին, քան գեներացվել է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Էստոնիա կատարած այցի արդյունքում արված եզրահանգումներին, մասնավորապես՝ թվայնացմանը վերաբերող: Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է այն քննադատություններին, թե Հայաստանում թվայնացման գործընթացը երկար է տևում.
«Էստոնիայում 2002 թվականից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է: Այսինքն՝ եթե չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել: Հայաստանում քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացումը չի կարող տեղի ունենալ: Այսինքն՝ թվայնացման անկյունաքարը ID քարտն է: Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, թվայնացումը հնարավոր չէ: Դրա համար որպես կիրառական գործիք պարտադիր է ունենալ ID քարտ: Էստոնիայում անցյալ տարի թվայնացրել են իրենց վերջին ծառայությունը։ Այնտեղ թվայնացումը տևել է ուղիղ 35 տարի. սա նույնպես կարևոր արձանագրում է։ Մենք չենք ավարտել, որովհետև ովքեր ավարտել են, սկսել են 40 տարի առաջ»:
Թեմայի առնչությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 30-ի դրությամբ ստացվել է 96 900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81 900 նույնականացման քարտ:
«Սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի: Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ընդհանուր հաշվարկով ևս 54 261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում և դիմում ներկայացնել՝ նույնականացման քարտ ստանալու հետ կապված: Եթե ընդհանուր հանրագումարով նայենք՝ ստացվում է շուրջ 151 հազար անձ արդեն իսկ ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրություն իրականացնենք»,- ասել է ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող են իրականացնել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի.
«Մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի՝ ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»:
Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ 2023 թվականին տրամադրվել է շուրջ 64 հազար նույնականացման քարտ, 2024 թվականին՝ 161 հազար, իսկ 2025 թվականին 4 ամիսների կտրվածքով տրամադրված նույնականացման քարտերի թիվը մոտենում է նախորդ տարվա ծավալին:
Անդրադառնալով նույնականացման քարտերի հետ կապված գործընթացի, հայտարարագրման համակարգի ու մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին խոսակցություններին՝ Նիկոլ Փաշինյան նշել է՝ այս պահին ինչ ուժի մեջ է, հետաձգում չի լինելու:
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...