ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ դիմում-բողոք չի ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ դիմում-բողոք չի ստացել

14:20 24.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն ահազանգեր է ստացել նաև իրավիճակային վերլուծության կենտրոնից: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք մինչև քվեարկության օրն արդեն տեղեկատվություն են հաղորդել դիմումների բացակայության մասին: Նա նշեց, որ քվեարկության օրը եղել են ահազանգեր, բազմաթիվ քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել իրավիճակային վերլուծության կենտրոն, որոնք կապված են եղել տեղեկացման, իրավունքների պարզաբանման, իրենց իրավունքների իրականացման խնդիրների հետ:

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ահազանգերին բավական արագ են արձագանքել, լիարժեք ծավալով տեղեկատվություն է տրամադրվել, իրավունքների խնդիրների վերաբերյալ ահազանգերի դեպքում անմիջապես ճշտել են և հետևանքները վերացնելու միջոցներ ձեռք առել: Մուկուչյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը ո՛չ ԿԸՀ-ն, ո՛չ ՏԸՀ-ները դիմումներ չեն ստացել, գրանցամատյանում առանձին գրառումներ են եղել, որոնց կանդրադառնան ՏԸՀ-ները:

Այսօր 12:00-18:00-ն և վաղը առավոտյան ևս մեկ ժամ կհատկացվի վերահաշվարկի, քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումների ներկայացմանը, հերթապահություն կլինի բոլոր ՏԸՀ-ներում, տվյալները կամբողջացվեն, կհամակարգվեն:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչի՞ հետ է կապում այն, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի մասնակցում ընտրություններին, Մուկուչյանը պատասխանեց.

«Ընդամենը քաղաքացիների չմասնակցելու հետ»:

Ճշտող հարցին`արդյո՞ք այստեղ դեր ունի նաև այն, որ շատերը բացակայում են երկրից, Մուկուչյանն արձագանքեց.

«Պետք է հաշվի առնել հետևյալը. ընտրողների ցուցակների կազմման մեթոդաբանությունը հաճախ շփոթմամբ նույնականացվում էր բացակայող ընտրողների հետ, դա որակվում էր որպես անճշտություն: ՀՀ քաղաքացի հանդիսանալն ու ՀՀ-ում հաշվառում ունենալու հանգամանքն են դրված ցուցակների կազմման մեթոդաբանության հիմքում, իսկ քաղաքացու` ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս գտնվելը, անկախ ժամկետներից, եթե նա չի դիմել, հաշվառումից դուրս չի հանվել, հիմք չէ վերջինիս` ցուցակում չընդգրկելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP