Ինա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ:
«LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։
Կազմակերպությունը պարզաբանել է, որ կինը մահացել է ապրիլի 30-ին՝ 116 տարեկան և 326 օրական հասակում։
Կազմակերպության տվյալներով՝ աշխարհի ամենատարեց մարդու տիտղոսը անցել է Մեծ Բրիտանիայից 115-ամյա Էթել Քեթերհեմին։