82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար. Արթուր Ղազինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար. Արթուր Ղազինյան

14:25 24.09.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սակայն սեպտեմբերի 23-ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումն առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։

82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար, քանի որ պատմության մեջ այդքան ձայներ ստացած քաղաքական ուժերը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացրել առաջինը պետության, ապա՝ իրենց համար։

Այս վտանգավոր բարձր տոկոսը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին, քանի որ չկա այդպիսի քաղաքական օրակարգ և ծրագիր, որը, բնական մրցակցային պայմաններում, ստանա ընտրողների 82%-ը։

Սա, կարծում եմ, լուրջ առիթ է մտահոգվելու Փաշինյանի համար, որն, իմ խորին համոզմամբ, իրականում ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ և ժողովրդավարական։

Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի անել, կապված է երեկվա ընտրությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև զուգահեռների հետ, քանզի, իմ գնահատմամբ, երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով։

Առաջինը դա ՀՀ պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի և հասարակության անպատրաստ լինելն է այդպիսի կարևոր և պատասխանատու գործընթացին, ինչի վառ վկայությունն է երեկվա ընտրությունների արդյունքները։

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս տարվա վերջում, ապա խորհրդարանում Փաշինյանի կողմից պաշտպանվող ուժը կամ ուժերի դաշինքը կհավաքի նույն քանակի ձայներ, ինչը լրջագույն ժողովրդավարական խնդիրներ կհարուցի Հայաստանի ներքին և արտաքին վարկանիշի համար։

Երկրորդ պատճառը գործող խորհրդարանի արձակման խնդիրն է, որը, երեկվա ընտրությունների արդյունքներով, դարձավ էլ ավելի անլուծելի։

Ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ «Ծառուկյան» դաշինքը և ո՛չ էլ Դաշնակցությունը այլևս հեշտությամբ չեն զիջի ԱԺ-ում ունեցած ազդեցությունը՝ հասկանալով, որ հաջորդ խորհրդարանում չեն կարողանալու ապահովել գոնե նվազագույն ներկայություն։

Իսկ Սահմանադրությունը, որքան էլ այն մոռացված և անտեսված լինի, ամեն դեպքում մնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, որտեղ ԱԺ-ի արձակման համար պահանջվում է Ազգային ժողովի համաձայնությունը։

Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։

Հայաստանը գտնվում է քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ, որի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց եթե դա տեղի չունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի և ծանր»,- գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:18 17.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

21:10 17.06.2025

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

Իրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար, մեղմ ասած, խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ: Ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում և արդյո՞ք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. այս և սփյուռքին վերաբերող այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

21:02 17.06.2025

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերացնելու ծրագրեր չկան, սակայն նրանից պահանջել է «անվերապահ հանձնվել»։ «Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը (Իրանի): Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է: Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե ոչ առայժմ: Մենք չեն ցանկանում, […] ...

BACK_TO_TOP