12:19 02.05.2025
Թմրանյութերի օգտագործումի ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա «ՕՆԷՔՍ»-ի առաքանիների ստացման պահոցից: Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24 ժամյա հսկողություն: Արդյունքում «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը»-ի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է: Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում: Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածից։
Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ: Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում` ձերբակալվել:
Ներկայում, Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:09 27.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...