Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիք

20:30 03.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

«Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ 141 820 մարդ/։

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիք։

Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ տարածքներ, ափամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակույթային հուշարձանների տարածքներ։ Վերացվել են 38.3 հա տարածքով մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։

Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ, մաքրվել են ջրավազաններ, ջրամբարներ, ոռոգման առուներ, սելավատարներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

11:21 04.05.2025

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

10:14 04.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP