15:10 24.09.2018
Հայաստանում ընտրությունների ժամանակ առաջին անգամ չէ, որ դիտարկվում է թեքահարթակների բացակայության կամ կահավորման համատարած խնդիր: Այս մասին, ամփոփելով Երևանի ավագանու` սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունները, նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը` հավելելով, որ այս խնդիրները տարիների ընթացքում լուծում չեն ստացել:
Տիգրանյանի խոսքերով` oրվա ընթացքում արձանագրվել են նաև այլ խախտումներ, որոնցից էականը հետևյալ դեպքերն են` մոտ 230 ընտրողի անուն ցուցակում կամ սարքում չի եղել, գրանցման հետ կապված խնդիրների մոտ 700 դեպք է արձանագրվել, ընտրողին օգնելու մոտ 40 դեպք, քվեարկության գաղտնիության խախտման 35 դեպք, 26 ընտրողներ իրենց անվան դիմաց ստորագրություն են նկատել, նրանցից մեկը չի քվեարկել, հեռացել է, իսկ մոտ 20 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել:
Բանախոսը նշեց, որ մի քանի այլ, ավելի փոքր մասշտաբի խախտումներ ևս գրանցվել են` քարոզչություն, հակաքարոզչություն, դիտորդների ուղղորդման դեպքեր, փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Տիգրանյանն ընդգծեց` որպես ընտրող, այս ընտրություններին, ի տարբերություն նախկինի, չի տեսել թաղային խուժանի ներկայությունը, ովքեր հոգեբանական ճնշում են գործադրում թե՛ տեղամասում, թե՛ տեղամասից դուրս:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց` այս անգամ չկային ՀՀԿ-ականների «տասովշիկների» բրիգադները, ներգրավված չէր քրեական խավը, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին «գրկած» բերում էին տեղամաս` անհրաժեշտ քվեն ապահովելու համար: Ազատ ընտրողների նկատմամբ ճնշումներ չկային, դա, Բարսեղյանի մասնավոր գնահատականներով, մոտ 150 հազար քվեի կշիռ է, և եթե դա ավելացնեին, մասնակցության մակարդակը կարող էր ձևակերպվել մինչև 63-65 տոկոս:
«Անցյալ տարի երեք քաղաքական ուժեր էին մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Մի շարք ուժերի` անցյալ տարվա ընտրություններին չմասնակցելն օբյեկտիվորեն պատճառաբանված չէ, ի՞նչն է պատճառը, որ այն ուժերը, որոնք անցյալ տարի չէին մասնակցում ընտրություններին, այս անգամ որոշեցին մասնակցել»,- հարց ուղղեց նա:
Բարսեղյանն ասաց, որ ընտրությանը չմասնակցողների երկու տեսակ կա. երբ ընտրությանը չմասնակցողը, հնարավոր է, համարում է, որ իր մասնակցությունն իմաստ չունի, ով էլ ընտրվի, տարբերություն չկա, ինքն անտարբեր է, նա հետագայում չի կարող բողոքի կամ քննադատության համար հայտունակ լինել, մյուսները համակարգին վստահում են, կարծում են, որ ով էլ ընտրվի, ընդունելի կլինի:
«Անլուրջ են այն մեկնաբանությունները, որ երեկ ի հայտ եկան և առաջիկա երեք օրերին քաղաքական քաղքենիների հիմնական երգացանկում են լինելու, թե մարդիկ չէին վստահում այս համակարգին, չեկան: Սրան պետք է ավելացնել այն հանգամանքը, որ հանգուցյալներն այս անգամ, անհասկանալի պատճառներով, որոշեցին չմասնակցել ընտրություններին: Տարբեր գնահատականներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 15-20 տոկոսը ՀՀ-ից դուրս էին գտնվում, ուստի կարծում եմ, որ այս ընտրություններին մասնակցության բավական բարձր տոկոս է գրանցվել»,- ասաց նա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...