14:27 05.05.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը:
ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության իրավունքներին, խտրականության բացառմանը և իրավահավասարության ապահովմանը, երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին, առողջության և աշխատանքի իրավունքներին, բնապահպանական հարցերին և այլն։ Ներկայացվել է մանրամասն հաշվետվություն՝ ՀՀ ներկայացրած 3-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկման շրջանակում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը. ընդգրկված են եղել նաև Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Ներքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է կրթության ու մշակութային իրավունքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը և վերջին 4.5 տարիներին իրականացված բարեփոխումները: Նա նշել է, որ նախորդ շրջանում Հայաստանին տրված հանձնարարականները որոշ դեպքերում ուղենիշային են եղել այս ոլորտներում բարեփոխումների բարեհաջող ընթացքն ապահովելու առումով։
Խոսելով կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին՝ փոխնախարարն անդրադարձել է պետական բյուջեից կրթությանն ուղղվող ֆինանսավորման աճին, ընդունված մի շարք առանցքային իրավակարգավորումներին, որոնք էապես փոխել են ՀՀ կրթական համակարգի բովանդակությունը և կազմակերպական մեխանիզմները։
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Կառավարության կողմից հաստատված hանրակրթության և նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչները, 2022թ. ընդունված «Կրթության՝ մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը»՝ որպես ոլորտի հիմնական ռազմավարական փաստաթուղթ, ՀՀ կառավարության «300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման և հիմնանորոգման ծրագիրը», 2024թ. ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը և այլ հիմնարար իրավական փաստաթղթեր: Նա անդրադարձել է կրթության որակի բարելավմանը, հասանելիությանն ու մատչելիությանը, ներառական կրթական համակարգի զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և խրախուսմանն ուղղված ծավալուն աշխատանքներին:
«Որակյալ, հասանելի և ներառական կրթության կազմակերպումը ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի գերակայություններից է։ Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը վերջին 4 տարիներին շարունակաբար աճել են: 2020 թ. նկատմամբ ոլորտի ֆինանսավորումն ավելացել է շուրջ 75 %-ով, որը ցույց է տալիս՝ Հայաստանում կրթության իրավունքը կարևորվում է՝ որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման առաջնային նախապայմաններից մեկը»,-նշել է նախարարի տեղակալը։
Հանրակրթության պետական նոր չափորոշչի համատեքստում Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է գիտելիքահեն կրթությունից կարողունակությունների և վերջնարդյունքների վրա հիմնված կրթության անցմանը: Այս համատեքստում նա խոսել է նաև վերանայված առարկայական ծրագրերի, գենդերային խտրականություն, ռասայական նախապաշարմունքներ կամ ատելության խոսք խթանող բովանդակության բացառման, անհանդուրժողականության դրսևորումներից զերծ դասագրքերի և ուսումնական նյութերի ստեղծման մասին։
Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում հակիրճ ներկայացրել է նաև դպրոցական սննդի համակարգը` նշելով, որ ՀՀ մարզերի պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և նախակրթարանների շուրջ 135000 երեխաներ ամեն օր ստանում են անվճար սնունդ: Նա նաև ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում ծրագրի ընդլայնման ուղղությամբ:
Առանձին անդրադարձ է կատարվել ներառական կրթության կազմակերպմանն ուղղված քայլերին, մենթոր դպրոցների ցանցի ներդրմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովմանը, «Առողջ ապրելակերպ» դասընթացի բովանդակությանը:
Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է գենդերային հավասարության, բռնության կանխարգելման, վերարտադրողական առողջության, ուսուցիչների մասնագիտական որակի բարելավման և վարձատրության դիվերսիֆիկացված խնդիրները:
Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծել է ազգային փոքրամասնությունների լեզուների և մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված պետական ծրագրերի շարունակական քաղաքականությունը` շեշտելով, որ ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը պետությունը տրամադրում է անվճար:
Խոսելով կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այդ ուղղությամբ իրականացվել են էական քայլեր, այդ թվում՝ կրթության կառավարման համակարգի թվայնացում, օրենսդրական դաշտի բարելավում, բարեվարքության նոր մոդուլների մշակում։
Կրթության իրավունքի շարունակականության ապահովմանն ուղղված ջանքերի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթության մեջ ընդգրկելու համակարգի ներդրումը: Այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը հնարավորություն է ընձեռել կրթությունից դուրս մնալու ռիսկային խմբում գտնվող երեխաներին հայտնաբերելու գործընթացը դարձնել հնարավորինս վերահսկելի` սահմանելով արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաներին դպրոց վերադարձնելու ընթացակարգեր։
Մշակութային իրավունքների համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ՀՀ տարածքի բոլոր պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական կառույցները` անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետական պաշտպանության ներքո են գտնվում։
«Հատկանշական է, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և վերականգման նպատակով պետական հատկացումների ծավալները շեշտակի աճել են. 2024թ. պետական ֆինանսավորումը 2020թ. համեմատ աճել է ավելի քան 10 անգամ՝ 75 մլն դրամից հասնելով շուրջ 800 մլն դրամի»,- ասել է նա:
ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները և նախաձեռնությունները կրթության և մշակույթի ոլորտներում։
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...
14:25 04.07.2025
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […] ...
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրըԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...