Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով փոփոխություն է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով փոփոխություն է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

13:40 07.05.2025

Խորհրդարանը մայիսի 7-ի նիստում քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Դրանց համաձայն՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կտեղեկացնեն սպառողներին ծխելու վտանգավորության մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում մի շարք արտադրողներ ու ներմուծողներ հետեւել են այդ կաննոներին, սակայն շուկայում մի շարք կազմակերպություններ տարբեր պատճառաբանություններով չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին: «Կային դեպքեր, երբ ասում էին՝ ունենք նախկինից մնացած քանակ, որը պետք է փորձենք սպառել, ապա անցնել նոր տպագրության: Կային դեպքեր էլ, որ ուղղակիորեն հայտարարում էին՝ խախտում ենք, կվճարենք 400.000 դրամ տուգանքը եւ կշարունակենք արտադրել»,- իրավիճակը մեկնաբանել է նախարարը: Ըստ նրա՝ սա անարդար մրցակցության գործելաոճ է, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, վտանգավոր է առողջապահական տեսանկյունից, ինչպես նաեւ խնդիրներ է առաջացնում սպառողների իրավունքների պաշտպանության առումով: Նոր կանոններով առաջնորդվող տնտեսավարողները ստիպված են լինում ավելացնել ծախսերը՝ բարձրացնելով նաեւ վաճառքի գինը: Նման իրավիճակն անարդար մրցակցային պայմաններ է ստեղծել բարեխիղճ տնտեսավարողների համար:

Գեւորգ Պապոյանի խոսքով տվյալ իրավախախտման համար 400.000 դրամ գործող տուգանքի չափն էական ֆինանսական բեռ չէ տնտեսավարողների համար: Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով առաջարկվում է ավելացնել տուգանքն իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:

Իրենց ելույթներում պատգամավորները խոսել են այդ խնդրի պատճառով շուկայի կառուցվածքի փոփոխության, ծխախոտի արտադրման եւ ներմուծման ժամկետը ստուգելու տեխնիկական հնարավորության, պետության կողմից ոլորտում մարկետինգային գործիքների հզորացման կարեւորության եւ այլ խնդիրների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

11:09 27.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP