Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

15:52 07.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ  ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։

«Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն պատրաստ լինի, կներկայացվի հանրության դատին՝ հայեցակարգային առանձին դրույթներով։ Կտրվի բավարար ժամանակահատված, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք։ Վերջին հաշվով հենց ժողովուրդն է քվեարկելու նոր Սահմանադրությանը՝ կողմ կամ դեմ», – ընդգծեց նախարարը։

Նախարար Գալյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ընթանում է մեկ հայեցակարգի հիման վրա, սակայն այդ շրջանակում տարբեր նորմերի վերաբերյալ անցկացվում են բազմակողմ քննարկումներ։

Նա նշեց, որ գործընթացում ընդգրկված են ոչ միայն խորհրդի անդամները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնց մասնակցությունը նախարարությունը խրախուսում է։

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք քննարկվո՞ւմ է Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության տեքստից հանելու հարցը,  Գալյանը պատասխանեց. «Մենք տարբեր տարբերակներ ենք դիտարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Երբ որոշակի կլինի տեքստը, իհարկե, կկիսվենք ձեզ հետ»։

Նախարարը նաև ընդդիմադիր ուժերին է հորդորել մասնակցել  քննարկումներին՝ ընդգծելով, որ դուռը բաց է բոլորի համար, սակայն որոշ ներկայացուցիչներ դեռ չեն միացել աշխատանքներին։

Հարցին՝ երբ կարող է անցկացվել հանրաքվե, Գալյանը պատասխանեց, որ հստակ ժամկետներ նշել չի կարող, սակայն ընդգծեց՝ Սահմանադրության տեքստի վերաբերյալ որևէ բան «կուլիսների հետևում պահելու» մտադրություն չկա։

«Կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա։ Երբ մեզ հարցնում են՝ ինչո՞ւ չեք ասում, ես պատասխանում եմ՝ իհարկե, ասելու ենք», – եզրափակեց նախարարը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

14:32 11.05.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

14:14 11.05.2025

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

13:59 11.05.2025

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

13:42 11.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

13:11 11.05.2025

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

12:57 11.05.2025

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...

BACK_TO_TOP