22:25 07.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։
Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո ավելի շատ կտուժի, թե՞ կշահի Հայաստանը մոսկովյան այցից հետո։ Հիմնականում այս հարցերից է խոսել քաղաքագետը, նաև անդրադարձել է վարչապետի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, և վերջին օրերին սահմանին տիրող համեմատաբար հանգիստ վիճակին։
«Կարծում եմ՝ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա։ Արևմուտքը տեսնում է, որ Հայաստանը չի գնում որևէ էսկալացիայի, հետևաբար իմաստ չունի ինֆորմացիոն հարձակումներ իրականացնելը, Հայաստանին մեղադրելը։ Կարծում եմ նաև՝ մեսիջներ կփոխանցեն Ադրբեջանին, որ նրանք կշահեն, եթե իրավիճակը գնա այն հունով որով գնում»,- ասել է Էդգար Վարդանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
13:23 12.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և […] ...
13:12 12.07.2025
Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժածԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է […] ...
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ ՅամալԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...