15:46 24.09.2018
Հանրությանը «Զիբիլիքս» անվանմամբ հայտնի քրեական գործը դատախազությունը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ գլխավոր դատախազությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անվանմամբ հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները:
Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հ. Ա.-ն մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000-ական ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հ. Ա.-ն ներդրել է 48 միլիոն 417 հազար ՀՀ դրամին համարժեք 100 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ս. Ս.-ի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15 միլիոն ՀՀ դրամ գումարը:
Հ. Ա.-ն և Ս. Ս.-ն ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով (1.350.000 ՀՀ դրամից մինչև 8.250.000 ՀՀ դրամ) նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:
Ի թիվս այլ անձանց, հիշյալ նպատակներով գումարներ են հատկացվել ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուներ Ա. Ա.-ին՝ 5 միլիոն ՀՀ դրամ, Ե. Բ.-ին՝ 5 միլիոն ՀՀ դրամ, Ա. Գ.-ին՝ 7 միլիոն ՀՀ դրամ, Հ. Գ.-ին՝ 6 միլիոն 250 հազար ՀՀ դրամ, Մ. Շ.-ին՝ 6.250.000 ՀՀ դրամ, Ա. Խ.-ին՝ 8.250.000 ՀՀ դրամ, Տ. Ս.-ին՝ 5.000.000 ՀՀ դրամ, Ս. Հ.-ին՝ 5.650.000 ՀՀ դրամ:
Հ. Ա.-ից և Ս. Ս.-ից ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները` ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուները Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10.000-ական ՀՀ դրամ:
Հ. Ա.-ի, Ս. Ս.-ի և նրանց օժանդակող անձանց հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին և Ս. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա. Ա.-ին, Ե. Բ.-ին, Ա. Գ.-ին, Հ. Գ.-ին, Մ. Շ.-ին, Ա. Խ.-ին, Տ. Ս.-ին, Ս. Հ.-ին և Հ. Փ.-ին մեղադրանքներ են առաջադրվել 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...