12:51 08.05.2025
Վրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս գեղեցիկ ազգը՝ իր մշակույթով, անհետացել երկրի երեսից և, հավանաբար, տեղ կհատկացնեին որևէ թանգարանում՝ մեր մշակույթին և հիշողությանը հարգանքի տուրք մատուցելու համար։ Եվ այդ պահին, երբ Լատվիայի նախագահը մեզ խորհուրդ տվեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մտածե՞լ է նա նման անպատասխանատու կոչերին հաջորդող հետևանքների մասին։ Նա չի մտածել դրա մասին», – ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակը, Վրաստանի շահերի մասին ոչ ոք չի մտածում, բացի երկրի ժողովրդից և նրանց ընտրած իշխանություններից։
17:22 01.08.2025
Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամԳնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի […] ...
17:15 01.08.2025
Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 44-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 70 բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...
17:06 01.08.2025
Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար […] ...
16:58 01.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է «Բանիկին» և ԵԼ-ի երրորդ փուլում էՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ: Չեխական «Բանիկ Օստրավայի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում լեհական թիմը տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել: Առաջին խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը: Բիչախչյանը պատասխան խաղը սկսել է մեկնարկից, փոխարինվել 76-րդ րոպեին: ...
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...