15:48 24.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք: Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 194-ը, որի արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:
Նկատի ունենալով, որ 42 ընտրախախտումների վերաբերյալ տվյալներն առերևույթ համապատասխանել են ընտրական հանցագործությունների հատկանիշներ՝ հանձնարարվել է դրանց կապակցությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ:
ՀՀ դատախազության աշխատանքային խումը շարունակում է առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մոնիթորինգը և միջոցներ ձեռնարկում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալների ստուգման, դրանց առթիվ նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ: Վերջիններիս ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի ապատեղեկատվություն:
08:30 07.05.2025
«Ռեալը» վստահ է, որ բոլորը երազում են խաղալ իր կազմում․ Կարագեր«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել թիմի ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին, որը մեծ հավանականությամբ ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ», գրում է Sky Sports-ը: «Ես կուզեի, որ «Լիվերպուլն» իրական գումար ստանար տրանսֆերից, մոտավորապես 70-100 միլիոն ֆունտ: Տրենտը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Բայց «Ռեալը» մեծ գումարներ չի վճարում: Մադրիդում սպասում են, թե երբ է ֆուտբոլիստը դառնալու […] ...
08:25 07.05.2025
Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...