15:06 08.05.2025
Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։
Որոշմամբ առաջարկվում է՝ հստակեցնել և լրամշակել գործող Ծրագրով սահմանված դիմումի մերժման հիմքերը: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին տրամադրել ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝ ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը, նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 ՀՀ դրամը։ Ընդ որում՝ փոխհատուցում չի տրամադրվում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն ձեռք բերող այն ֆերմերային տնտեսություններին, որոնք հանդիսանում են ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներ և սպանդանոցի սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ սպանդանոցի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձիք կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ)։ Նոր Ծրագրի շրջանակներում ստացվող դիմումների ուսումնասիրությունը և ծրագրի ընթացքի մոնիթորինգը նախատեսվում է իրականացնել սպանդանոցների տեղակայման վայրի համայնքների ղեկավարների աշխատակազմերի ներգրավմամբ և այդ նպատակով նախատեսվում է համայնքներին հատկացնել ստացված դիմումների հիման վրա կազմված եզրակացություններում նշված շահառուներին փոխհատուցման ենթակա գումարների 3%-ը՝ ստացված դիմումների ուսումնասիրության և մոնիթորինգի իրականացման համար։
Վարչապետն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդրին, որը բարձրաձայնվել է Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում ֆերմերային տնտեսություններ այցի ժամանակ.
«Գործարարը, տնտեսվարողն ասում էր, որ շատ ավելի ճիշտ է ոչ թե ուղղակի սպանդանոցային համակարգը, այլ ճիշտ է, որ գլխաքանակը նման տնտեսությունները հավաքեն, որ բտման դնեն, որպեսզի մսատվությունը շատանա: Եվ այդտեղ ավելացված արժեքի հետ կապված պրոբլեմն ավելի էր սրվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այցից հետո կայացվել է համապատասխան որոշումը:
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ այս որոշման կայացման հիմքում էլ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացված խնդրի լուծմանն է ուղղված:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...