20:16 09.05.2025
Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Ելույթն ամբողջությամբ ստորև՝
«Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։
Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության հետ երկկողմ օրակարգը ամրապնդելու ամուր հանձնառությունը:
Ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ընթացքում, մենք հաստատակամ ենք Եվրոպական Միության հետ բազմաշերտ համագործակցությունը խորացնելու հարցում և դրան հաջորդած քայլերը ապացուցել են այդ խոստմանը մեր հավատարմությունը:
Եվրոպական Միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ նոր էջ բացվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում։
Համաձայնագրի կիրարկման հարցում կարևորում ենք Եվրոպական Միություն – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունը և վերահաստատում ենք Կառավարության հանձնառությունը ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների արդյունավետ իրագործման հարցում՝ ընդգծելով քաղ.հասարակության դերակատությունը այս ճանապարհին:
Կարևոր նվաճում եմ համարում Հայաստանում ժողովրդավարական նոր ինստիտուտի ձևավորումը՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, որն իրականություն դարձավ թե՛ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության, թե՛ քաղաքացիական հասարակության գործընկերների, թե՛ պետական վերաբերելի բոլոր մարմինների, թե՛ նաև հանրության յուրաքանչյուր անդամի ներդրած ջանքի և նվիրվածության արդյունքում։
Կայացած առաջընթացի վկայությունն է այն, որ Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ պատրաստակամ առաջնորդությամբ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը ընթանում է լայն թափով, ինչը դեպի Եվրոպական Միություն ձգտումների համատեքստում Հայաստանի համար կարևոր հանգրվան է, միաժամանակ՝ Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների գնահատական։
Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացումը էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական աճի, ներդրումների, տարբեր ոլորտների զարգացման համար։ Վիզայի ազատականացումը էական կլինի մարդկանց միջև շփումները հեշտացնելու, Հայաստանի և Եվրամիության քաղաքացիների միջև գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդման համար:
Պատրաստակամ ենք լավագույնս իրականացնել և ներդնել առավելագույն ջանքեր վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ, որը դիտարկում ենք որպես միգրացիայի, ներքին անվտանգության, սահմանային կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական ճանապարհային քարտեզ:
Բարձր ենք գնահատում ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում ենք Եվրոպական Միության հետ առավել մերձենալու Հայաստանի կառավարության վճռականությունը:
Այս հիշարժան օրը խորհրդանշում է դեռ տասնամյակներ առաջ միասնություն գտնելու հրամայականը և ԵՄ անդամ երկրների ցուցաբերած ամուր վճռականության ուժը` ապահով ապագա կառուցելու համատեղ հանձնառությունը»,- ասել է նախարարը:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...