Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։

Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Իր բանախոսության սկզբում տիկին Հակոբյանը ներկայացրեց Շարժման գաղափարական առանցքը և դրա ապաքաղաքական բնույթը։ Նա խոսեց կրթության ժամանակակից ընկալման անհրաժեշտության, ինքնակրթության կարեւորության եւ կրթվելու հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի մասին։

Ելույթին հաջորդեց երաժշտական ընդմիջում, որի ընթացքում Կապանի արվեստի պետական քոլեջի և Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը ներկայացրին հայկական ժողովրդական և դասական ստեղծագործություններ:

Միջոցառման երկրորդ բանախոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր «Իմանալ` ինչպես» բանախոսությամբ։ Իր ելույթում վարչապետը խոսեց ամենատարբեր ոլորտներում «ինչպես գործել» իմանալու մասին: Իսկ երկրորդ ելույթում՝ «Իրական Հայաստան» խորագրով, վարչապետն անդրադարձավ արժեհամակարգային տարրերին՝ բարձրացնելով մտածողության վերափոխման, պետականության վերարժևորման և առհասարակ գիտակից քաղաքացի լինելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում մասնակիցներն ուղղեցին մի շարք կարևոր հարցեր՝ սկսած դպրոցներում արժեքների փոխանցման մեխանիզմներից մինչև դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության խնդիրներն ու կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները։  Մասնակիցներից մեկը, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում անցկացված դպրոցականների այցին, շնորհակալություն հայտնեց վարչապետից աշակերտներին տրված` դպրոցական տարիքից պետական ինստիտուտները ճանաչելու և գիտակից քաղաքացի ձևավորվելու հնարավորության համար:

Շարժման հիմնական առաքելությունն է  ինքնակրթվելու գաղափարը ներկայացնել, որպես ժամանակակից, նորաձև, շարունակական և ներառական գործընթաց, որը պետք է հասանելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ սոցիալ-մշակութային միջավայրից։

Հաջորդ կանգառը՝ Քաջարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

BACK_TO_TOP