PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններին

18:26 11.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։

«Եթե նրանք կրակեն, մենք կկրակենք, իսկ եթե նրանք հարձակվեն, մենք կհարձակվենք: Մենք գտնվում ենք նոր, նորմալ իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա», – PTI-ին ասել է աղբյուրը»։

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։

«Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո, նրանք (խմբ.Պակիստանը) հասկացան, որ իրենք այս լիգայում չեն։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ, սա նոր նորմալն է», – ասել է գործակալության աղբյուրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:28 12.05.2025

Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

12:21 12.05.2025

Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա […] ...

29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

12:15 12.05.2025

29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել է տներից մեկի դարպասին։ Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 29-ամյա Միտուշ Հ․-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ

12:10 12.05.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ

Մայիսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 531 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ կարկուտի՝ 2, տեղատարափ անձրևի՝ 6, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, թունավորման՝ 8, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 23, ուժեղ քամու՝ 10, ինքնասպանության […] ...

Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է առցանց աշխատող հաշվիչների միջոցով

12:08 12.05.2025

Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է առցանց աշխատող հաշվիչների միջոցով

ՀՀ 8 միջպետական ճանապարհների 14 կետերում տեղակայված առցանց աշխատող հաշվիչների միջոցով չափվում է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ Դրանք արձանագրում են տվյալ կետում թեթև մարդատար, բեռնատար և կցորդով բեռնատար մեքենաների միջին օրական ինտենսիվությունը։ 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավտոտրանսպորտային […] ...

SHANTNEWS

12:00 12.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP