TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

Հնդկաստան

Հնդկաստանում 191 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս 2 մասի է բաժանվել. կան զոհեր և վիրավորներ

21:20 07.08.2020

Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ «Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է […]

̰
Հնդկաստանում երկարաձգվել է համազգային կարանտինը

21:45 14.04.2020

Հնդկաստանի իշխանությունները երկարաձգել են երկրում համազգային կարանտինի ռեժիմը մինչև մայիսի 3-ը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետ Նարենդրա Մոդին ազգին ուղղված իր տեսաուղերձում նշել է, որ նպատակը երկրի նոր հատվածներում կորոնավիրուսի տարածումը կանխելն է: Վարչապետը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ որոշ սահմանափակումներ կմեղմացվեն երկրի այն շրջաններում, որտեղ ամենից քիչն են տուժել կորոնավիրուսի […]

̰
Հնդիկ ոստիկանները պարելով ցույց են տալիս՝ ինչպես լվանալ ձեռքերը

22:55 19.03.2020

Արդեն ցույց ենք տվել պարող բժիշկների, որոնք ցույց են տալիս ինչպես լվանալ ձեռքերը: Նմանատիպ տեսանյութ են նկարահանել Հնդկաստանի ոստիկանները: Ինչպես գիտենք, նրանք պարերից գլուխ են հանում: Танцующих врачей, которые учат мыть руки, мы вам уже показывали. Теперь похожий видос сняли полицейские из Индии. Уж эти парни в танцах понимают ? pic.twitter.com/NKU3my5V1J — Лента.ру (@lentaruofficial) March […]

̰
Հնդկաստանում բռնել են մարդկային կյանքեր խլած «Բեն Լադեն» փղին

17:00 17.11.2019

Հնդկաստանի Ասամ նահանգում բռնել են հինգ մարդու կյանք խլած, զայրացած փղին, որը ստացել էր Բեն Լադեն մականունը (նկատի ունենալով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենին): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հոկտեմբերին փիղը նահանգի գյուղերից մեկում 5 մարդու կյանք էր խլել կատաղության նոպայի ժամանակ: Կենդանին մեկ ամիս շարունակ վախի մեջ է պահել […]

̰
Մումբայում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

17:30 16.07.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում 4-հարկանի բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առնվազն 12 մարդ է զոհվել: Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 40 բնակիչ մնացել է փլատակների տակ: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի վայրում այժմ աշխատում են փրկարարներ և ոստիկաններ: Նրանց հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 5 […]

̰
Հնդկաստանում կարուսելի ճոճվող թևը կոտրվել է. կան զոհեր և վիրավորներ

15:17 15.07.2019

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի զվարճանքների այգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Կոտրվել և ընկել է այգու կարուսելներից մեկի ճոճվող թևը: Զոհվել է 2, վիրավորվել՝ 29 մարդ: Դեպքի առնչությամբ ոստիկանները ձերբակալել են կարուսելի անվտանգության համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

̰
Հնդկաստանում հսկայական վրան է շրջվել․ կա 14 զոհ

10:41 24.06.2019

Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ռաջաստան քաղաքում տեղատարափ անձրևներից և ուժեղ քամուց հսկայական վրան է շրջվել: Զոհվել է 14, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: BBC-ի հաղորդմամբ՝ դեպքի պահին վրանում գտնվել է մոտ երեք հարյուր մարդ, որոնք մասնակցում էին կրոնական միջոցառման:

̰
Հնդկաստանի նախագահը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

20:17 25.05.2019

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը ստորագրել է 16-րդ գումարման խորհրդարանի ստորին պալատի ցրման մասին հրամանագիրը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Հնդկաստանի նախագահը ընդունել էր երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի և նրա կառավարության հրաժարականը: Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում 2019-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Բխարատիա ջանատա կուսակցությունը» և դրա ղեկավար Նարենդրա Մոդին […]

̰
Հնդկաստանի դպրոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

11:00 25.05.2019

Հնդկաստանի արևմտյան հատվածում գտնվող Սուրատ քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 19-ը, վիրավորվել՝ մոտ 20 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իրավապահ մարմինների համաձայն՝ կրակի արագ տարածման պատճառը եղել է հրավտանգ տանիքը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Պակիստանի բանակը պահպանում է մարտական բարձր պատրաստության ռեժիմը Հնդկաստանի հետ սահմանին

16:43 12.03.2019

Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են մնալ մարտական բարձր պատրաստության վիճակում՝ չնայած այն բանին, որ արդեն անցել է 2 շաբաթ Պակիստանի Բալակոտ քաղաքի գրոհայինների ճամբարի վրա հնդկական կողմի հասցրած ավիահարվածներից հետո: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Արևելյան հատվածում գտնվող F-16 կործանիչները գտնվում են մարտական վիճակում: Պակիստանի զինված ուժերի բանակային կորպուսի 10-րդ […]

̰
Ազգը և բանակը պատրաստ է պատերազմի. Պակիստանի վարչապետ

10:33 09.03.2019

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատերազմի: Նա ընդգծել է, որ Պակիստանի բանակը կպատասխանի Հնդկաստանին, եթե վերջինս հարձակում գործի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Եթե ինչ-որ մեկը, կամ եթե  լինի Հնդկաստանը կամ ինչ-որ գերտերություն, ցանկանա տիրել Պակիստանի ժողովրդին, ես կասեմ պարզ՝ իմ ազգը և ես կպայքարենք մեր ազատության համար մինչև մեր վերջին […]

̰
Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Քաշմիրում հրաձգության մեջ

15:03 02.03.2019

Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Ջամմուի և Քաշմիրի շփման գծում հրաձգության մեջ: Նյու Դելին հայտարարել է 3 խաղաղ բնակչի մահվան մասին, իսկ Իսլամաբադը՝ 1: Աղբյուրը նշում է, որ հնդկական ոստիկանությունը հայտարարել է, որ երեկոյան Պակիստանի բանակը Ջամմուի և Քաշմիրի Պունչ գյուղի ուղղությամբ կրակ է բացել: Արկերից մեկը ընկել է բնակելի տան վրա և ամբողջությամբ […]

̰
Պակիստանը հանձնել է հնդկական ռազմաօդային ուժերի օդաչուին

10:24 02.03.2019

Պակիստանն ազատ է արձակել հնդկական ռազմաօդային ուժերի օդաչուին: Նրան հանձնել են հնդկական իշխանություններին՝ երկու երկրների միակ օրինական սահմանային անցակետով: Այս մասին հայտնել է BBC-ն: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ օդաչուին վերադարձնելը «խաղաղության ժեստ է» Հնդկաստանի նկատմամբ: Հիշեցնենք, որ հնդկական ռազմական ինքնաթիռը խոցվել էր պակիստանյան զինուժի կողմից:

̰
Հնդկաստանում սողանքները 12 մարդու կյանք են խլել

19:07 13.10.2018

Հնդկաստանի Օրիսսա շրջանում սողանքների հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Աղբյուրը հայտնում է, որ սողանքներն առաջացել են «Տիտիլ» ցիկլոնի հետևանքով: Բարագհարա գյուղում էլ 22 բնակիչ թաքնվել է քարանձավում՝ ցիկլոնից պաշտպանվելու համար: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով, որոնք առաջացել էին […]

̰
Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին

15:20 08.10.2018

Հնդկաստանն իրականացնում է անկախ քաղաքականություն, այդ պատճառով գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի ղեկավար Բիփին Ռավաթը: «Այո՛, մենք հասկանում ենք, որ մեր դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Դուք (խմբ.- Ռուսաստան) հնարավոր է՝ վստահ եք, որ, չնայած մենք պահպանում ենք կապը Ամերիկայի հետ նոր տեխնոլոգիաներ ստանալու […]

̰
Երեխան հրաշքով ողջ է մնացել ավտոմեքենայի տակ հայտնվելուց հետո

12:21 29.09.2018

Օրեր առաջ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է 7 ամյա տղան հրաշքով ողջ մնում ավտոմեքենայի տակ հայտնվելուց հետո: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Երեխան կռանում է, որպեսզի կապի կոշիկի քուղերը, երբ մեքենան չնկատելով նրան վրաերթի է ենթարկում: Բարեբախտաբար, տղան ողջ է մնում […]

̰
Հնդկաստանում քարերի նետման տոնակատարության ժամանակ բազմաթիվ մարդիկ են վիրավորվել

11:22 27.08.2018

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի և միմյանց վրա քարեր նետում:

̰
Մումբայում բազմահարկ շենք է այրվում

11:45 22.08.2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 12-րդ հարկում և տարածվել: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները հետաքննություն են վարում:

̰
Հնդկաստանում տեղատարափ անձրևները խլել են շուրջ 324 մարդու կյանք

11:50 18.08.2018

Հնդկաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Կերալա նահանգում չդադարող տեղատարափ անձրևների ու հեղեղումների պատճառով զոհվել է առնվազն 324հոգի: Ավելի քան 60 հազար մարդ տարհանվել է: 200 հազարն էլ մնացել է անօթևան: Այս մասին հայտնել է Fox News լրատվական կայքը: Տարերային աղետի պատճառով խափանվել է տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև փակ են ուսումնական հաստատությունները։ Նշենք, որ տեղատարափ անձրևները սկսվել […]

̰
Հնդկաստանում անձրևային սեզոնն արդեն ավելի քան 770 մարդու կյանք է խլել

14:20 13.08.2018

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում հեղեղների գոտում է հայտնվել ավելի քան 1 մլն մարդ:

̰
Հնդկաստանը կարող է 4 մլն մարդու զրկել քաղաքացիությունից

17:31 30.07.2018

Անկարգություններից խուսափելու համար իշխանությունները հայտարարել են, որ այս պաիհն ոչ ոքի չեն արտաքսի երկրից:

̰
Հնդկաստանում հեղեղների պատճառով շուրջ 6 տասնյակ մարդ է մահացել

20:36 28.07.2018

Երկրի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևների պատճառով բազմաթիվ գետեր դուրս են եկել ափերից:

̰
3 զոհ, 50 մարդ` փլատակների տակ. Հնդկաստանում շենք է փլվել

11:37 18.07.2018

Հնդկաստանի արևելյան հատվածում գտնվող Մեծ Նոյդա շրջանում 6 հարկանի բնակելի շենքը փլվել է 4 հարկանի շինության վրա, որը նույնպես փլվել է: Ըստ ոստիկանության տվյալների՝ 3 մարդ մահացել է, իսկ  փլատակների տակ է մնացել առնվազն 50 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բոլոր տուժածներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Շենքը կառուցվել էր […]

̰
Հնդկաստանում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 15-ի

20:07 11.07.2018

Սեզոնային անձրևները սովորաբար շարունակվում են հունիսից սեպտեմբեր:

̰
Հնդկաստանում սողանքը 9 մարդու կյանք է խլել

17:37 11.07.2018

Հնդկաստանի հյուսիս-արևելքում սողանքի պատճառով 9 մարդ է մահացել: Xinhua պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Մանիպուր նահանգում: Անձրևների պատճառով նահանգի 3 հատվածներում սողանք է առաջացել: Սողանքը մի քանի տներ է փլուզել՝ բնակիչներին թողնելով փլատակների տակ: Փրկարարական գործողությունները շարունակվում են:

̰
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կամուրջ է փլուզվել. կան վիրավորներ

11:37 03.07.2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքում երկաթուղու վերևով անցնող կամրջի մի մասը քանդվել է: 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տեղի ունեցածի պատճառը ժամեր շարունակ տեղացող հորդառատ անձրևներն են եղել: Մումբայում երթևեկությունը կանգնեցվել է: Այս մասին հայտնում է Russia Today լրատվական գործակալությունը: Նշենք, որ Գոկհալե կամուրջն ունի կարևոր նշանակություն՝ այն կապում է Անդհերի շրջանի արևելյան և արևմտյան […]

̰
Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Դելիում քննարկում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը

15:55 28.05.2018

Բանակցությունների գլխավոր թեմաներն են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի տնտեսական շահերը:

̰
Հնդկաստանի Քաշմիրի շրջանում բախումների հետևանքով կա 20 զոհ

08:56 02.04.2018

Բախումները տեղի են ունեցել շրջանի անկախությանը կողմնակից զինյալների և Հնդկաստանի կառավարական ուժերի միջև:

̰
Հնդկաստանում ընձառյուծը մոլորվել է քաղաում և հարձակվել մարդկանց վրա

08:47 10.03.2018

Իրավապահները և հատուկ մասնագետները փորձել են ցանցի միջոցով շրջափակել կենդանուն, սակայն նրան հաջողվել է դուրս փախչել և վիրավորել 4 հոգու:

̰
Հնդկաստանը Լուսին կուղարկի նոր տիեզերակայան

20:02 18.02.2018

Հնդկաստանի տիեզերական ուսումնասիրությունների կենտրոնը հայտարարել է Լուսին նոր տիեզերական կայան ուղարկելու մասին։

̰
BACK_TO_TOP