14:09 12.10.2017
Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացումն ու հանրության շրջանում առաջացած մտահոգությունները քննարկելու նպատակով Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ:
Այդ նպատակով այսօր ՀԽ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային վիճակագրական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանո՞վ են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման և ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի և վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետևանքները երկրի տնտեսության զարգացման վրա:
Կարագի գնի կտրուկ թանկացումը պետական պաշտոնյաները բացատրել են եվրոպական շուկայում նույն ապրանքի, մասնավորապես նորզելանդական կարագի գնի բարձրացմամբ: Նշվել է, որ գործընթացն սկսվել է դեռևս նախորդ տարվա մայիսից, սակայն դեռևս ընթացքի մեջ է, հնարավոր է՝ թանկացումը շարունակվի:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, անդրադառնալով տեղական թարմ մսի գնի բարձրացմանը, խնդրի հիմնական պատճառը համարել է խոտի արտադրության ծավալների նվազումը՝ կապված երկարատև ու ծանր ձմեռվա հետ, ինչի հետևանքով անասնակերը թանկացել է, լրացուցիչ ծախսերն ավելացել են, գյուղացին սկսել է միսն ավելի թանկ վաճառել վերավաճառողին: Բացի դրանից՝ եղել է անասնագլխաքանակի անկում:
Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ, ըստ փոխնախարարի, մանր և խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է:
Առայժմ հասկանալի չէ բենզինի գնի բարձրացման պատճառը: Պատկան մարմինների պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թվականի փետրվարից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:
Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը լրացուցիչ կուսումնասիրի քննարկման արդյունքներն ու համապատասխան կառույցների ներկայացրած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա առաջարկներ կներկայացնի ՀՀ կառավարություն:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...