16:39 15.05.2025
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը՝ առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության, ուսումնական տարվա ավարտի, քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ թեմաներով:
Առաջին դասարանցիների հայտագրում, ընդունելություն
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից՝ երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է հայտագրումն ըստ փուլերի. հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություն է դիտարկվում, եթե հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են նույն դպրոցում, երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է, ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:
Երկրորդ փուլում՝ հունիսի 24-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։ Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից մեծ երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան:
«Մենք բազմաթիվ ծնողներից ահազանգեր ունենք, որ իրենց երեխայի տվյալները ստուգման հարթակում չեն հայտնաբերվում, քանի որ երեխան 6 տարեկանից մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն իսկ հայտարարվել էր, որ 2025-26 ուստարվանից երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում և դասարաններում: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ՝ հատկապես ծանր և խորը արտահայտված: Եթե, օրինակ, վերոնշյալ խմբի 7 տարեկան երեխան դպրոց չի հաճախել, ապա նա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում կանցնի կարիքի գնահատում, և համապատասխան եզրակացության առկայության դեպքում դպրոցը հնարավորություն կունենա նրան գրանցել առաջին դասարանում: Քանի որ այս երեխաներն ավելի մեծ տարիքային խմբում են, նրանք հայտագրման հարթակով չեն կարողանա գրանցվել. մյուս դասարանների ընդունելության կարգով նրանց ծնողները պետք է պարզապես մոտենան դպրոց և դիմում գրեն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ երեխայի ընդունելությունը դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում. հայտագրումը երբևէ չի փակվում: Այս տարի ևս ակնկալվում է 30.000 առաջին դասարանցիների ընդունելություն:
Ամփոփիչ քննություններ
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև 2024-2025 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցերին:
«Այս տարի ևս Տավուշի մարզում նոր չափորոշչով սովորող ավարտողների համար բոլոր կրթական մակարդակներում նոր ձևաչափերով են իրականացվում քննությունները: Նրանց քննաշրջանը մի փոքր տարբերվում է մյուս մարզերի և Երևանի շրջանավարտների քննաշրջաններից: Տավուշի մարզի 12-րդ դասարանցիներին ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հնարավորություն է տրվել մասնակցել ինչպես հին, այնպես էլ նոր չափորոշչով քննություններին: Նրանք փաստացի երեք անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան՝ ի տարբերություն մյուս շրջանավարտների: Հաջորդ տարի նոր չափորոշչով ավարտող շրջանավարտներ ունենալու ենք ամբողջ հանրապետությունում՝ թե՛ 4-րդ, թե՛ 9-րդ դասարանցիներ, և նոր համակարգը կգործի հանրապետության բոլոր դպրոցների համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30.000 է:
Վերջին դաս միջոցառում
«Այս տարի հայտարարել ենք մշակութային կրթության տարի. վերջին դաս միջոցառման մրցույթ է լինելու, ինչի շրջանակում մի շարք աշխատանքներ են իրականացվել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ նոր ձևաչափով վերջին դասը լսելի է դարձնում շրջանավարտների խոսքը, նրանց մտքերն ու ցանկությունները, ինչը փոփոխություն կբերի միջոցառման անցկացման մշակույթում: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ բոլոր այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մշակութային Վերջին դաս մրցույթին, մինչև մայիսի 20-ը կարող են ներկայացնել իրենց հայտերը: Մրցույթի և հայտերի պայմաններն ուղարկվել են դպրոցներին, որտեղ շեշտադրված է՝ տեսագրություններն ու նկարները կարող են լինել նաև սիրողական.
«Յուրաքանչյուր մարզում և Երևանում կգործեն հանձնաժողովներ, որոնք ստանալով տվյալ մարզի կամ Երևան քաղաքի հայտերը՝ դրանք կուսումնասիրեն մինչև հունիսի 8-ը, որից հետո 3 օրվա ընթացքում կամփոփենք տվյալները և կհայտարարենք հաղթողներին: Յուրաքանչյուր մարզում ունենալու ենք 2 հաղթող՝ 1 հիմնական և 1 ավագ կամ միջնակարգ դպրոց: Հուսով եմ՝ շատ հետաքրքիր նախագծեր ենք ունենալու և միասին վայելելու ենք այս տարվա Վերջին դասը»:
Նա անդրադարձել է նաև վերոնշյալ միջոցառման շրջանակում դպրոցներում դրամահավաքի թեմային՝ ընդգծելով, որ նախարարությունը մի քանի շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ՝ հորդորելով զերծ մնալ դրամահավաքներից:
Ուսուցիչների հետ կապված ծրագրեր
«Քանի որ ուսումնական տարին ավարտվում է, արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հետ կապված: Առաջիկայում կբացվի այս տարվա կամավոր ատեստավորման հայտագրումը, կհրապարակվեն ուղեցույցները: Այս տարի համապատասխան աշխատանքներ ենք իրականացրել՝ բոլոր առարկաների առաջադրանքների թվի հավասարեցման և թեստերի բարդության համաչափության աստիճանի խնդրի կարգավորման ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի բարձր ցուցանիշներ ենք ունենալու: Առաջիկայում կմեկնարկեն նաև ուսուցիչների հերթական վերապատրաստումները. արդեն իրականացվել է այս տարի ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքի գնահատումը: Հուսով եմ, որ այս գործընթացը ևս ուսուցիչների կարողությունների զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու»,- ասել է նախարարի տեղակալը:
Ասուլիսի շրջանակում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ այդ թվում անդրադառնալով Մերձավանի և Մխչյանի դպրոցներում տեղի ունեցած դեպքերին:
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...