19:25 16.05.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը:
Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն դառնում է մի գործիք, որը բարձրացնում է արդյունավետությունը բոլոր ոլորտներում:
Սիմոնյանն անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի հիման վրա գործող միջազգային և տեղական ընկերություններին՝ նշել է, որ դրանց թիվը 2022թ․-ից ավելացել է, և նրանցից շատերը արտասահմանյան ընկերություններին, կորպորացիաներին և կառավարություններին առաջարկում են թվայնացման և արհեստական բանականության իրենց լուծումները: Այս համատեքստում Ռուբեն Սիմոնյանը կարևորել է նաև հայկական ընկերությունների կողմից արտահանվող պրոդուկտների՝ գործիքների, լուծումների կիրառումն ու թողարկումը Հայաստանում:
Նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստանում թվայնացման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք ոլորտներ, ծրագրեր կդառնան ավելի կառավարելի և արդյունավետ:
Ֆորումի բացմանը ելույթով հանդես են եկել նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումը կազմակերպվում է 2019 թվականից՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից:
2024 թվականից միջոցառման շրջանակները ընդլայնվել են դեպի մարզեր՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական առաջընթացն առավել լայն տարածել ՀՀ ողջ տարածքում։
Այս տարի Silicon Mountains 2025 Լոռի ֆորում և էքսպոն անցկացվում է Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում: Ֆորումը համախմբում է ոլորտի միջազգային առաջատարներին և ներկայացուցիչներին, Հայաստանի տեխնոլոգիական առաջնորդներին և պետական գործիչներին՝ ստեղծելով մեկ հարթակ, որտեղ քննարկվել են երեք հիմնական թեմաներ՝ արհեստական բանականություն և ավտոմատացում, խելացի թվային ենթակառուցվածքներ և կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն, ինչպես նաև տարբեր թեմաների և մարտահրավերների շուրջ լուծումները, տնտեսության ճյուղերում թվային տարբեր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման ուղղությունները:
Silicon Mountains 2025 ֆորումի և էքսպոյի հատուկ հյուրն այս տարի Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թվականի դափնեկիր, համաշխարհային ճանաչում ունեցող ինժեներ և գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարան է:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...