14:45 17.05.2025
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի նրբանցքի թիվ 27/1 շենքի բակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդգար Ղ․-ն և ուղևոր, 23-ամյա Մուլեթ Ջեսիկան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկներն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ուղղել են, դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ, որոնց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված:
Հայտնաբերված կասկածելի փաթեթների փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
21:38 31.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջանՄիացյալ Նահանգները և Չինաստանը գտնվում են ռազմավարական կայունության շրջանի շեմին, երկու երկրների միջև լիարժեք առևտրային բախումը վնասակար կլինի ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Մենք մտնում ենք ռազմավարական կայունության շրջան։ Ի վերջո, մենք ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է […] ...
21:20 31.07.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Շտապ օգնություն (Պարոնյան փ. 40) և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, Սարի Թաղ 5-10 […] ...
21:09 31.07.2025
Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման»: ...
20:54 31.07.2025
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. ինչպես ձեռք բերել թանգարանի տոմսեր առցանցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներդրել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ» ծրագիրը, որն ամբողջությամբ վերափոխել է թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը: Այժմ դուք կարող եք այցելել museumsarmenia.am կայք, ընտրել ձեզ հետաքրքրող թանգարանը, ծանոթանալ ցուցադրություններին ու միջոցառումներին և ընդամենը մի քանի սեղմումով ձեռք բերել առցանց տոմս Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:41 31.07.2025
Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստինԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...
20:23 31.07.2025
Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներՀուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...