Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում

17:42 21.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը:

Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք ռազմավարական և օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բարելավմանն ու վերափոխմանը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ բարեփոխումները նպատակ ունեն բոլոր մակարդակներում ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն։ Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ​​ծրագրում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական ​​զարգացում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում: Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը և նշել նաև փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը, որի շուրջ կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները:

Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների և սովորողների փոխանակման ծրագրերին, կրթահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին: Ընդգծվել է նաև մասնագիտական ուսուցման ոլորտում փոխգործակցության հաստատումը: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կրթության միջազգայնացումն ու օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն առավել գրավիչ դարձնելը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը, որով սահմանվում են ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ոլորտի զարգացման գերակայությունները: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է թվայնացման նախաձեռնություններ՝ ուղղված կրթության և մշակույթի ոլորտներում ծառայությունների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոն։ Նա նշել է՝ այս կենտրոնները ծառայում են որպես հարթակներ՝ երիտասարդների կարողությունների բացահայտման, ակտիվ քաղաքացիության խթանման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար։

Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հետաքրքրված են հատկապես կրթության բնագավառում համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում հնարավոր համագործակցության ուղղությունները կարող են ներառել ուսուցիչների վերապատրաստումները, կարողությունների զարգացումը, թվային կրթական ռեսուրսների ստեղծումը և տարածումը, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի զարգացումը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ աշխատանքների ներգրավվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP