Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։

Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ ՄԿՈՒ նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունների համատեքստում: «ՄԿՈՒ համակարգի հայտորոշումը կօգնի մեզ հասկանալու՝ ինչպես ենք կազմակերպում մասնագիտական կրթությունը և ուսուցումը և պատկերացնում դրանում որակի ապահովումը։ Հայտորոշման գործիքի կիրառումը հնարավորություն կտա գնահատելու համակարգը բոլոր մակարդակներում և հստակեցնելու բարելավման ուղղությունները»,- ասել է Արմենուհի Պողոսյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ Հայաստանն առաջիններից է, որտեղ փորձարկվում է Եվրոպական կրթական հիմնադրամի մշակած ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը։ Նրա խոսքով՝ փորձարկման արդյունքների հիման վրա գործիքը կբարելավվի և վերջնական տեսքով կգործարկվի ETF գործընկեր երկրներում: «Սա նաև հնարավորություն է վեր հանելու ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերն ու բարելավման ենթակա ուղղությունները՝ նպաստելով համակարգի շտկմանը»,- հավելել է Ռուբեն Թոփչյանը:

ETF-ի ներկայացուցիչ Մունիր Բաատիի խոսքով՝ իրենց կողմից մշակված գործիքը հնարավորություն է տալիս ՄԿՈՒ համակարգը գնահատել հինգ տիրույթներում։ «Այն չի կարող գործնականում կիրառվել, քանի դեռ չի փորձարկվել»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ աշխատաժողովը հնարավորություն կտա ստեղծել ավարտուն գործիք, որն ուղղված կլինի եվրոպական կրթական տարածքում ՄԿՈՒ համակարգերի գնահատման և բարելավման նպատակին։

Աշխատաժողովի ընթացքում ETF փորձագետները ներկայացրել են ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը և դրա կիրառման նպատակները։ Գործիքը հիմնված է EQAVET-ի՝ որակի ապահովման եվրոպական ցուցիչների վրա և դիտարկում է մասնագիտական կրթության համակարգը հետևյալ տիրույթներում․

  • քաղաքականություն և կառավարում,
  • կրթական չափորոշիչներ և որակավորումներ,
  • կրթական ծառայությունների մատուցում,
  • գնահատում, վավերացում և հավաստագրում,
  • տվյալների և գիտելիքի ստեղծում:

Մասնակիցները ֆոկուս-խմբային ձևաչափով քննարկել են գործիքի համապատասխան տիրույթները՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին ու դիտարկումներին, որոնք հաշվի կառնվեն համակարգային վերլուծության և ոլորտային քաղաքականության առաջարկությունների մշակման ժամանակ։

Նշենք, որ ՀՀ ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքի մշակումը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին Երևանում, այնուհետև շարունակվել է առցանց հանդիպմամբ: Հաջորդաբար, մայիսի 21-ին հրավիրված աշխատաժողովովը նպատակ ուներ ամփոփել գործընթացի նախորդ փուլերում բաց մնացած հարցերը՝ ձևավորելով ամբողջական վերլուծական պատկեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP