Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ի բաց դռների առջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ի բաց դռների առջև

21:34 24.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտել էր խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ:

«ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է  հրապարակվել, որտեղ Բաղրամյանի 26-ի դռների առջև ծառայություն է իրականցնում Պատվո պահակախումբը, իսկ մարդիկ շրջում են նախագահականի այգում, նկարվում և կիսվում տպավորություններով.

«Այստեղ էր գտնվում էր Գերագույն Խորհուրդը՝ Սովետական Միության, դարպասները փակ էին, հետո սա դարձավ նախագահի նստավայր, էլի դարպասները փակ էին, հիմա դարձավ վարչապետի նստավայր և դարպասները բացվեցին: Շատ հետաքրքիր էր գալ, մտնել, տեսնել, հասկանու՞մ եք, ես դա տեսա»:

«Առաջինը գնացինք եկեղեցի՝ Սբ. Սարգիս, հետո Ծիծեռնակաբերդ և եկանք այստեղ, երբ լսեցինք , որ Բաղրամյան 26-ի դարպասները բացվել են, ասեցի մի հատ աչքովս տեսնեմ: Հավատս չէր գալիս, բայց մտանք և հիմա ներսում ենք, նկարվում ենք, շատ գեղեցիկ զգացմունք է սրտումս»:

«Որոշեցինք գալ տեսնել, այգին ի՞նչ ձևի է, ոնց էին մարդիկ սպասում, մեր համար էլ շատ ուրախալի փաստ է, որ դռները բացվեցին մարդկանց համար»:

«Եկել եմ Հոլանդիայից, ինձ շատ հետաքրքիր էր, պատմական վայր էր, անպայման ուզում էի տեսնել՝ ինչպիսին է ներսը, ինչ է կատարվել մինչև ազատությունը»:

«Ես եկել եմ Իրանից, շատ ցանկացա, որ գամ այստեղ, այս վայրը տեսնեմ, շատ ուրախացա, ինձ համար շատ հետաքրքիր էր, այսօր ժողովրդի երեսին շատ ուրախ ժպիտ կա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

13:40 05.05.2025

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին: Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Ռոման   Խաչատրյան  –  Նոա-2 Արթուր   Պետրոսյան  –  Փյունիկ-2 Նուբար   Գիշյան  –  Ուրարտու-2 […] ...

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

13:35 05.05.2025

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ

Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման շուրջ, և սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին և վայրին Օմանից, որը միջնորդի դեր է կատարում։ Այս մասին հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մայիսի 3-ին նախատեսված խորհրդակցությունների հաջորդ փուլի հետաձգումը կատարվել է միջնորդի նախաձեռնությամբ և երկու […] ...

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

13:28 05.05.2025

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

13:22 05.05.2025

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

13:17 05.05.2025

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

13:10 05.05.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ...

BACK_TO_TOP