16:38 23.05.2025
Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ նոր սերունդն ունի անհրաժեշտ ներուժ և կարողություն՝ վստահությամբ շարժվելու իր երազանքներին ընդառաջ։
«Դուք կյանքի այն փուլում եք, երբ պետք է կողմնորոշվեք ձեր անելիքներում՝ ինչ եք ուզում անել և ինչով զբաղվել: Հաճախ մեծահասակներս փորձում ենք ուղղորդել ձեզ՝ առանց հաշվի առնելու ձեր ցանկությունները: Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները: Վստահ քայլերով առաջ գնացեք ձեր երազանքներին ընդառաջ: Այն երջանկությունն ու թրթիռը, որոնք այս պահին զգում եք, թող հարատև լինեն: Ամփոփում եք շատ կարևոր շրջափուլ. վստահ եմ՝ սովորելու հանդեպ սերն ու հետաքրքրությունը չեն մարելու նաև հետագայում: Միայն սովորելու դեպքում կարող ենք հասնել հաջողությունների: Բոլորիդ մաղթում եմ՝ ընտրել պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար»,- շնորհավորական խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հաջողություն մաղթելով շրջանավարտներին ավարտական և բուհական ընդունելության քննություններում։
Արաքսիա Սվաջյանը նաև հաջողություններ, երազանքների, նպատակների և ծրագրերի իրականացում է մաղթել շրջանավարտներին:
«Մուտք եք գործում կյանքի մի փուլ, որտեղ արդեն դուք եք լինելու պատասխանատուն: Հուսով եմ՝ դպրոցում ստացած ձեր գիտելիքները և այն ամբողջական համակարգը, որը ձեզ որպես անձ է նաև ձևավորել, հնարավորություն են տալու կայանալ, կատարել ճիշտ ընտրություն և հասնել մեծ հաջողությունների»,- նշել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է՝ դպրոցում ստեղծված բարենպաստ, ապահով ու ներշնչող միջավայրը մեծապես նպաստում է սովորողի աճին ու ձևավորմանը։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին ու ծնողներին՝ շեշտելով, որ շրջանավարտների ներկա և ապագա հաջողություններում նրանց ներդրումն անգնահատելի է։
Ավարտական միջոցառումների ընթացքում շրջանավարտները երախտիքի ու սիրո խոսքեր են ուղղել իրենց ուսուցիչներին, դպրոցի անձնակազմին, ընկերներին: Նրանք կիսվել են հիշողություններով, հուզիչ տեսանյութեր ու բեմադրություններ ներկայացրել՝ պահպանելով նաև մշակութային տարվա գաղափարախոսությունը:
Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցն ունի ավելի քան 300 սովորող. այս տարի դպրոցն ավարտում է 14 շրջանավարտ: Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցն ու Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի ճանապարհել են շուրջ 150-ական շրջանավարտների:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...