12:23 26.05.2025
ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) համագործակցությամբ իրականացվող «Կաթը դպրոցներին․ Լոռի և Երևան» ծրագրում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են «Կաթի ուժը» խորագրով ուսուցողական տիկնիկային բեմադրություններ:
Ծրագրում ընդգրկված են Երևանի և Լոռու մարզի 8 դպրոցներ՝ ներգրավելով 1350 աշակերտի։ Ծրագիրը նպատակն է խթանել կաթի օգտագործումը դպրոցականների շրջանում՝ ներառելով կրթական, մշակութային և խաղային բաղադրիչներ։
Ներկայացման սցենարը մշակվել է՝ դպրոցական միջին տարիքի երեխաների ընկալման առանձնահատկություններին համապատասխան։ Բեմադրվող տեսարանների միջոցով բացահայտվում են կաթի կարևորագույն բաղադրիչները՝ կալցիում, վիտամին D, սպիտակուցներ։ Ուսուցողական վիկտորինաներով ուղեկցվող ներկայացումների ավարտին հյուր եկած պատանի մարզիկներն իրենց օրինակով ընդգծել են առողջ ապրելակերպի կարևորությունը։
Շահառու դպրոցներում կազմակերպված այս միջոցառումներն անցկացվել են աշակերտների ակտիվ ներգրավվածությամբ և անմիջական հարցուպատասխանով՝ փոխանցելով առողջ ապրելակերպի գաղափարախոսության հիմնական ուղերձները։
Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մրցույթներ, որոնց ընթացքում աշակերտները թիմերով մրցելու են կաթի օգտակարության վերաբերյալ իրենց գիտելիքներով՝ վիկտորինաների, խաղերի և ստեղծագործական առաջադրանքների միջոցով։ Մրցույթների հաղթող դասարանները մասնակցելու են ուսուցողական էքսկուրսիաների կաթի արտադրության տարածքներում։
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) նախաձեռնությամբ, Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համակարգմամբ և «Երեմյան Ֆարմ» ընկերության աջակցությամբ:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...