16:09 26.05.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանի՝ Շիրակի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցի ընթացքում քննարկումների հիմնական թեման մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածումը կանխելու խնդիրներն էին:
Աշոցքի տարածաշրջանում կազմակերպված հանդիպման ընթացքում կենդանատերերը խոսել են սպանդանոցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դժվարությունների մասին, հատկապես, որ դրանք Շիրակի մարզում փաստացի բացակայում են: Պարոն Պետրոսյանն առաջարկել է Տեսչական մարմնի աջակցությունը կից մարզերի սպանդանոցների հետ հարաբերությունների կարգավորման հարցում, շեշտելով, որ ոչ սպանդանոցային ծագման միսը իրացման ցանցում վաճառվել չի կարող: Նա հույս է հայտնել, որ, ըստ ստացված հայտերի, շուտով նաև Շիրակում կսկսեն գործել սպանդանոցներ:
«Հիվանդությունների տարածումը մարզից մարզ բացառելու նպատակով, մենք, ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, խստորեն վերահսկելու ենք կենդանիների տեղաշարժը, խնդրում եմ այս հարցում լինել հնարավորինս ուշադիր, հիվանդ կեդանիների մասին անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնին»,- հորդորել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպումն անցել է գործնական քննարկումների մթնոլորտում. խոսվել է ինչպես սպանդանոցների բացմանը նպաստելու և կենդանիների հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, այնպես էլ սննդամթերքի անվտանգության պահպանման համար ջանքերը համատեղելու անհրաժեշտության մասին: Տիգրան Պետրոսյանը մարզպետին է ներկայացրել շների կատաղության հիվանդության հետ կապված վիճակագրական տվյալները: Պարոն Առուշանյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակներում հետամուտ լինել բոլոր հարցերի լուծմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շրջանակում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին:
Սննդի շղթայի օպերատորների՝ հաց, հրուշակեղեն, կաթնամթերք արտադրողների, սպանդանոցների ներկայացուցիչների, մսավաճառների, հետ Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարոն Պետրոսյանը ներկայացրել է Տեսչական մարմի կայուն դիրքորոշումը. կենդանիների հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը լինելու է խիստ և առանց զիջումների. հիվանդ կենդանիները ենթակա են հարկադիր սպանդի, իսկ իրացման ցանցում առանց սպանդանոցային մորթը վկայող 5-րդ ձևի ուղեկցության միս-մսեղիքի հայտնաբերման դեպքում, խմբաքանակը կառգրավվի և կոչնչացվի, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Տեսչական մարմնի մասնագետները խոսել են նաև հացի պարտադիր փաթեթավորման պահանջը, սննդամթերքի անվտանգության նորմերը պահելու անհրաժեշտության մասին, պատասխանել տնտեսավարողների հարցերին՝ նշելով ցանկացած հարցում ուղղորդելու, աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:
ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզում այցելել է կաթնամթերի և մսամթերքի արտադրություններ, վստահեցրել, որ բարձրորակ ու անվտանգ արտադրանքի արտահանման հարցում Տեսչական մարմինը սահմանային վերահսկողության արագ ու որակյալ ծառայություն կմատուցի:
Այցելություն է կատարվել նաև Բավրայի մաքսակետ, որտեղ պարոն Պետրոսյանը ծանոթացել է Տեսչական մարմնի Բավրա-Գյումրի սահմանային պետական վերահսկողության բաժնի աշխատանքներին, տարածքի՝ բեռներ ընդունելու ու վերահսկողական միջոցառումներ անցկացնելու հնարավորություններին, բուսասանիտարական լաբորատորիայի կարողություններին:
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...